#տարածաժամանակ

Հ. Թումանյան
2

Սև խոռոչի արագ պտույտը որոշ տեսական պայմաններում կարող է նպաստավոր դարձնել դրա բաժանումը երկու փոքր խոռոչի։ Սակայն նոր հաշվարկները չեն ապացուցում, որ այդպիսի գործընթաց իրականում տեղի է ունենում. դրա համար դեռ պետք է նկարագրել հենց բաժանման մեխանիզմը։

Հ. Թումանյան
3

NASA-ն հրապարակել է «Հաբլ» տիեզերական աստղադիտակի պատկերը, որտեղ ավելի մոտ գալակտիկայի ձգողությունը խոշորացնում և աղավաղում է հեռավոր գալակտիկայի լույսը։ Դիտարկումը գրավիտացիոն ոսպնյակների ուսումնասիրության ծրագրի մաս է, որը նաև հիմք է նախապատրաստում «Ռոման» աստղադիտակի տվյալների վերլուծության համար։