4

Սենեգալում բացվել են Աֆրիկայում առաջին պատանեկան օլիմպիական խաղերը

Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։

Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերի բացման արարողությունը Դիամնիադիոյի մարզադաշտում
Պատանեկան օլիմպիական խաղերի բացումը Սենեգալում, 31 հոկտեմբերի 2026 թ. / © ՄՕԿ, Olympics.com

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ բացման արարողությունը կայացել է մայրաքաղաքի մոտ գտնվող Դիամնիադիոյի Աբդուլայե Վադի անվան մարզադաշտում։ Խաղերը բացված է հայտարարել Սենեգալի նախագահ Բասիրու Դիոմայ Ֆայը, որից հետո վառվել է օլիմպիական կրակը։

Մրցումները բաշխված են երեք վայրերի միջև՝ Դակար, Դիամնիադիո և ծովափնյա Սալի։ Ծրագրում ընդգրկված է 25 մրցակցային մարզաձև, իսկ ևս տասը մարզաձև ներկայացվում է հանրությանը ներգրավելու համար՝ առանց մեդալների համար պայքարի։ ՄՕԿ-ի տվյալներով՝ մասնակիցները ներկայացնում են 204 ազգային օլիմպիական կոմիտե, նրանց միանում է նաև փախստականների թիմը։

Բացման ներկայացումը միավորել է սենեգալյան ավանդական պարը, ըմբշամարտն ու հարվածային գործիքների երաժշտությունը՝ ժամանակակից երաժշտության և տեսողական արվեստի հետ։ Բեմադրությանը մասնակցել է ավելի քան 1100 կատարող։ Մարզադաշտում ելույթ է ունեցել նաև ՄՕԿ-ի նախագահ, Զիմբաբվեի օլիմպիական չեմպիոն Քիրսթի Քովենթրին։

Associated Press-ը հաղորդում է, որ խաղարկվելու է մեդալների 153 հավաքածու։ Պատանեկան օլիմպիական խաղերում առաջին անգամ հանդես եկող փախստականների թիմում ընդգրկված է Քենիայում և Ուգանդայում բնակվող վեց մարզիկ․ նրանք կմրցեն աթլետիկայում, ձյուդոյում և թեքվոնդոյում։

Դակարն ի սկզբանե պետք է խաղերն ընդուներ 2022 թվականին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանք հետաձգվել էին չորս տարով։ Սա ամառային պատանեկան օլիմպիական խաղերի չորրորդ թողարկումն է․ նախորդները կայացել են Սինգապուրում՝ 2010-ին, Նանկինում՝ 2014-ին, և Բուենոս Այրեսում՝ 2018-ին։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 30, 08:07
Հ. Թումանյան

Շվեդիայի 10 հիվանդանոցի կոյուղաջրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների մնացորդները նպաստում են դեղակայուն բակտերիաների գերակշռմանը։ Գիտնականներն այդ ազդեցությունը հիմնականում կապել են ցիպրոֆլոքսացինի և ցեֆոտաքսիմի հետ։

Հոկտեմբերի 30, 11:14
Հ. Թումանյան

Հարավկորեական DAPA գործակալությունը հայտնել է ծովային հետևակի MAH հարվածային ուղղաթիռի մշակման ավարտի մասին։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին՝ սպառազինության, նավերից շահագործման և շրջակա միջավայրի ազդեցության փորձարկումներից հետո։

Հոկտեմբերի 30, 19:14
Հ. Թումանյան

Binance կրիպտոարժութային բորսան հայտարարել է, որ կիբերհարձակման հետևանքները վերացնելու համար իր միջոցներից պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպի ընդհանուր վնասը մոտ 6,3 միլիարդ դոլար է։ Բորսան խոստացել է ամբողջությամբ ծածկել օգտատերերի կորուստները։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

Հոկտեմբերի 4, 15:16
Հ. Թումանյան

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն