2

Էդինբուրգում ցուցադրում են Անտոնինոս Պիոսի հավանական ձիարձանի վերակազմությունը

Շոտլանդիայի ազգային թանգարանում նոյեմբերի 14-ին բացված ցուցահանդեսում ներկայացվել է հռոմեական ձիարձանի բնական չափերով վերակազմությունը՝ դրան ամրացված բնօրինակ բեկորով։ Թանգարանի հետազոտողները կարծում են, որ ոսկեզօծ բրոնզե ոտքը պատկանել է կայսր Անտոնինոս Պիոսի արձանին, որը կանգնեցվել էր ներկայիս հարավային Շոտլանդիայում։

Միլսինգթոնում գտնված ոսկեզօծ բրոնզե ոտքը՝ Էդինբուրգի ցուցադրությունում
Միլսինգթոնի ոսկեզօծ բրոնզե ոտքը Շոտլանդիայի ազգային թանգարանի ցուցահանդեսում / © Ստյուարտ Էթվուդ, Շոտլանդիայի ազգային թանգարաններ

Միլսինգթոնի ճահճում՝ Հոիք քաղաքի մոտ, բեկորը գտել են դեռ 1820 թվականին։ Մարդու բնական չափերից մեծ քանդակը պատկերում է երկարաճիտ կոշիկով ոտք և թվագրվում է մեր թվարկության 140-ական թվականներով։ Շոտլանդիայի ազգային թանգարանները նոյեմբերի 12-ին հայտնել են, որ նոր ուսումնասիրությունը հիմք է տալիս վերանայելու գտածոյի ծագման մասին նախկին վարկածը։

Երկար ժամանակ ենթադրվում էր, որ բեկորը ռազմավար է և Շոտլանդիա է բերվել ավելի հարավից՝ հնարավոր է հռոմեական Էբորակումից՝ ներկայիս Յորքից։ Սակայն սահմանային շրջաններից հայտնի քանդակների համեմատությունը ցույց է տվել, որ կայսրերի բրոնզե արձաններ, այդ թվում՝ ձիարձաններ, տեղադրվել են նաև սահմանային ամրոցներում։ Այդ պատճառով թանգարանի մասնագետները հավանական են համարում, որ արձանը կանգնեցվել է հենց հարավային Շոտլանդիայում։

Բեկորի վերին եզրին կտրվածքի հետքեր չեն գտել. այն պահպանել է ձուլման ժամանակ ստացած ձևը։ Ծնկի շրջանում ոսկեզօծում չկա։ Հետազոտողների մեկնաբանությամբ՝ այդ հատվածը ծածկված է եղել հագուստով, իսկ ձուլվածքի ելուստներն օգնել են ոտքն ամրացնել քանդակի մյուս հատվածին։

Հնագետները ենթադրում են, որ հռոմեացիները նահանջելիս զգուշությամբ ապամոնտաժել են քանդակը։ Նրանք համեմատության համար նշում են նույն ժամանակաշրջանի այլ գտածոներ, այդ թվում՝ հողում խնամքով թաղված Անտոնինոսի պարսպի արձանագրությունները։ Քանդակի մյուս մասերի գտնվելու վայրը հայտնի չէ։

Անտոնինոս Պիոսին վերագրելու հիմքը նաև պատմական է։ Ըստ թանգարանի՝ հարավային Շոտլանդիայի նվաճումը նրա միակ արտաքին արշավանքն էր, որը նա նշել է «իմպերատոր» պատվատիտղոսով։ Այդ կապը հուշում է, թե ում կարող էր պատկերել արձանը, սակայն պահպանված բեկորով հնարավոր չէ հաստատել անձի ինքնությունը։

«Հռոմեական Շոտլանդիա. կյանքը կայսրության սահմանին» ցուցահանդեսը Էդինբուրգում կգործի մինչև 2027 թվականի ապրիլի 18-ը։ Այցելուները կարող են տեսնել բնօրինակ ոտքը ձիավորի ուրվագծի վրա՝ այն դիրքում, որը մասնագետներն առաջարկել են իրենց վերակազմության համար։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 13, 10:03
Հ. Թումանյան

Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։

Նոյեմբերի 13, 11:09
Հ. Թումանյան

Ամերիկյան Kraus Hamdani Aerospace ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտնել է, որ ԱՄՆ բանակն իր գնումների ծրագրերից մեկի համար ընտրել է K1000ULE էլեկտրական անօդաչու թռչող սարքը։ Ընկերությունը չի հրապարակել պատվերի ծավալը կամ մատակարարման ժամկետները։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 13, 10:03
Հ. Թումանյան

Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։

Նոյեմբերի 13, 19:04
Հ. Թումանյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկրկնապատկի Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, եթե Մեխիկոն չկանգնեցնի դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների խմբերին։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի խոսքով՝ 2025 թվականի հունվարից ի վեր այդպիսի որևէ խումբ չի հասել ԱՄՆ-ի սահմանին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն