Realme-ն ցուցադրել է 64 ՄՊ տեսախցիկով սմարթֆոնից արված առաջին լուսանկարները
Realme-ն կլինի այսպիսի բարձր կետայնությամբ տեսախցիկ ունեցող սարքի առաջին, բայց ոչ միակ արտադրողը:
Realme-ն հրապարակել է 64 Մեգապիքսել հզորությամբ սարքից արված առաջին լուսանկարները: Ենթադրվում է, որ հիմնական սենսորից բացի՝ սմարթֆոնը կունենա ևս երկու մոդուլներ՝ ներառյալ մեծ անկյամբ ոսպնյակ:
Realme-ի դեռևս անհայտ սարքավորումն աշխատում է Samsung ISOCELL Bright GW1 նոր սենսորով: Նրանում պիքսելների այն նույն քանակն է օգտագործված, ինչը և 48 ՄՊ-անոց սենսորներում: Ընկերությունը խոշորացրել է մոդուլի ֆիզիկական չափերը, բայց այն ավելի շատ լույս կարող է որսալ:
Bright GW1-ը լուսանկարներ կստանա 16 ՄՊ կետայնությամբ՝ միավորելով 6 պիքսելներից ստացվող լույսի տվյալները: Այդ նույն սկզբունքով էլ աշխատում են 48 ՄՊ-անոց սենսորները:
2019թ. Sony-ի կողմից IMX586 սենսորը հրապարակելուց հետո 48 ՄՊ կետայնությամբ տեսախցիկները լայն տարածում են ստացել: Այդպիսի կետայնությամբ առաջին սարքավորումը շուկայում Honor View 20-ն էր:
Realme-ն միակը չի լինի, որ մոտ ապագայում կթողարկի այդպիսի բարձր կետայնությամբ տեսախցիկով սմարթֆոն: Xiaomi-ն պատրաստվում է թողարկել 108 ՄՊ սենսորով սարքավորում, սակայն ժամկետներ դեռ չի հրապարակել:
ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում աշխատանքային բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածություններն ու պատերազմի ավարտին ուղղված քայլերը։
Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։
Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։
Շվեդիայի 10 հիվանդանոցի կոյուղաջրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների մնացորդները նպաստում են դեղակայուն բակտերիաների գերակշռմանը։ Գիտնականներն այդ ազդեցությունը հիմնականում կապել են ցիպրոֆլոքսացինի և ցեֆոտաքսիմի հետ։
Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։
Հարավկորեական DAPA գործակալությունը հայտնել է ծովային հետևակի MAH հարվածային ուղղաթիռի մշակման ավարտի մասին։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին՝ սպառազինության, նավերից շահագործման և շրջակա միջավայրի ազդեցության փորձարկումներից հետո։
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները