Սեպտեմբերի 13, 2019, 22:08
Խմբագրություն Hovhannisyan
216

22 տարի առաջ կորած մարդու մնացորդները գտել են Google Maps-ի օգնությամբ

Ենթադրվում է, որ 1997թ. նոյեմբերի 7-ին տղամարդը մեքենան վարելիս կորցրել է հավասարակշռությունը և հայտնվել լճում:

Մեքենան հայտնվել է լճում
Մեքենան հայտնվել է լճում / ©Google / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

ԱՄՆ-ի քաղաքացին Google Maps-ի օգնությամբ գտել է 20 տարի առաջ անհետ կորած տղամարդու մնացորդները և ավտոմեքենան:

Մեքենան գտել են Ֆլորիդայում` Moon Bay Circle փողոցի վրա: Տեղացիներից մեկը գնացել է մեքենայի գտնվելու վայրը, դրոնի օգնությամբ ստուգել է առկայությունը, այնուհետև ահազանգել ոստիկանություն:

ՈՒժայինները պարզել են, որ մեքենայում գտնվում են 40-ամյա Ուիլյամ Մոլդտի մնացորդները: Նա անհետացել էր 1997թ. նոյեմբերի 7-ին՝ Ֆլորիդայում անցկացրած երեկույթից վերադառնալիս: Մահվան պատճառները հայտնի չեն: Մոլդտն ակումբը լքել է 21:30-ին և իր ընկերուհուն ասել, որ շուտով տանը կլինի: Դրանից հետո նրա մասին տեղեկություն հայտնի չի դարձել:

Ոստիկանությունը մահացածի ընտանիքի անդամներին տեղեկացրել են դեպքի մասին և սկսել են հետաքննությունը: Պալմ-Բիչ շրջանի շերիֆը ենթադրել է, որ Մոլդտը վարելիս կորցրել է հավասարակշռությունը և ընկել լիճը: Ոստիկանությունը նաև նշել է, որ մինչ այս, տղամարդու անհետացման ոչ մի ապացույց չի եղել:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

Սեպտեմբերի 22, 12:47
Ruslan

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 20, 13:12
Ruslan

Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։

Սեպտեմբերի 19, 16:50
Ruslan

Մասաչուսեթսի Քեյփ Քոդ թերակղզում հայտնաբերվել է Malaclemys terrapin տեսակի երկգլխանի կրիայի հազվագյուտ ձագ։ Ընդամենը մոտ 5 գրամ կշռող կենդանու մոտ առկա է բիցեֆալիա՝ զարգացման անոմալիա, որի դեպքում ձևավորվում է երկու գլուխ։ Այժմ ձագը գտնվում է Cape Wildlife Center-ի մասնագետների հսկողության տակ, որոնք հետևում են նրա սնվելուն, աճին և շարժումներին։

Սեպտեմբերի 20, 15:10
Ruslan

Bell Textron-ը Տեխասի Ամարիլոյի գործարանում սկսել է Նիգերիայի համար նախատեսված առաջին AH-1Z Viper հարվածային ուղղաթիռի արտադրությունը։ Ընկերությունը պետք է պատրաստի 12 ուղղաթիռ և արտադրությունն ավարտի 2029 թվականի սկզբին։

Սեպտեմբերի 19, 20:24
Ruslan

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 20, 13:12
Ruslan

Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։

Սեպտեմբերի 19, 16:50
Ruslan

Մասաչուսեթսի Քեյփ Քոդ թերակղզում հայտնաբերվել է Malaclemys terrapin տեսակի երկգլխանի կրիայի հազվագյուտ ձագ։ Ընդամենը մոտ 5 գրամ կշռող կենդանու մոտ առկա է բիցեֆալիա՝ զարգացման անոմալիա, որի դեպքում ձևավորվում է երկու գլուխ։ Այժմ ձագը գտնվում է Cape Wildlife Center-ի մասնագետների հսկողության տակ, որոնք հետևում են նրա սնվելուն, աճին և շարժումներին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն