Հոկտեմբերի 18, 2019, 21:39
Խմբագրություն Hovhannisyan
122

ԱՄՆ-ում կեղծ փաստաթղթեր ներկայացրած հանցագործի իրական անունը դաջվածքն է մատնել

Ոստիկանները հանցագործին բացահայտել են վզին արված դաջվածքից, որտեղ գրված է եղել նրա իրական անունը:

Հանցագործ Մեթյու Բուշմանը / ©pluralist.com / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Իլինոյս նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 36-ամյա տղամարդու: Վերջինս կեղծ անվամբ ու փաստաթղթերով փորձել է խուսափել կալանավորումից, սակայն վզի վրա արված դաջվածքը մատնել է. այնտեղ գրված էր իսկական անունը:

Հաղորդվում է, որ Մեթյու Բուշմանը հետախուզվել է փաստաթղթերի կեղծման համար: Երբ ոստիկանները նրան հայտնաբերել են, ներկայացել է կեղծ անվամբ ու ծննդյան ամսաթվով: Բայց վզին արված դաջվածքը՝ «Մեթի Բի», ինչպես պարզել են իրավապահները, իսկական անվան կրճատված տարբերակն է եղել: Ոստիկանները, չհավատալով փաստաթղթերին, Բուշմանին ձերբակալել են:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն