Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց, սակայն Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում քաղաքացիներն այն այդպես էլ չզգացին. նույնիսկ տուգանվելը չազդեց:
Տիեզերական մարմինը, որը մայիսի վերջին Երկրին առավելագույնս մոտ է լինելու, սկսել է մասնատվել: Գիսաստղի լուսանկարները ցույց են տվել, որ նրա միջուկը ներկայումս կազմված է առնվազն չորս առանձին մասերից:
Դեղամիջոցը նախատեսվում է փորձարկել 18-55 տարեկան 200 առողջ կամավորների վրա: Պատվաստանյութը ստեղծողների հաշվարկներով՝ այն վերջնականապես պատրաստ կլինի 2021թ. գարնանը:
Լաբորատոր պայմաններում ստանալով բարձր ճնշում ու ջերմաստիճան, ինչպիսիք հեռավոր մոլորակ-օվկիանոսների ընդերքում են, գիտնականները հայտնաբերել են, որ նրանք, հնարավոր է, հատակ ընդհանրապես չունեն:
Աննախադեպ դիտարկումն աստղագետներին հազվադեպ հնարավորություն է ընձեռնել՝ բավականին շատ նոր տվյալներ ստանալու և տեղեկանալու այն մասին, թե ինչպես են պտտվում սև խոռոչները:
Hubble աստղադիտակի ամենավառ գտածոներից մեկը՝ Դագոնը, կարող է պարզվել, որ մոլորակ չէ, այլ հեռավոր աստղի ուղեծրում զանգվածեղ աստղակերպերի զույգի բախման արձագանք:
Մկների վրա արված փորձարկումները ցույց են տվել, որ ճարպակալումն առաջացնում է ACE2 սպիտակուցի բարձր էքսպրեսիա. հենց այն է SARS-CoV-2-ն օգտագործում բջջի մեջ սողոսկելու համար: Դա կարելի է համարել բացատրություն, թե ինչու են ավելորդ քաշ ունեցողներն առավել ծանր տանում Covid-19-ը:
ԱՄՆ-ի օրինակով կատարված հաշվարկներով գիտնականները ցույց են տվել, թե ծանր վիճակում գտնվող պացիենտների ինչ մասշտաբների հոսպիտալացման պետք է պատրաստվեն ինտենսիվ թերապիայի մանկաբուժական բաժանմունքները:
Կորոնավիրուսի պանդեմիան փոխել է մարդկանց վարքը: Դատարկվել են բազմաթիվ քաղաքներ, որոնք ընդամենը մեկ ամիս առաջ լի էին զբոսաշրջիկներով: Հավաքված են պատկերներ այն մասին, թե ինչպես է կյանքը մոլորակում փոխվել վերջին շաբաթների ընթացքում:
Ֆրանսիացի վիրուսաբան և ՄԻԱՎ-ի առաջին բացահայտողներից Լյուկ Մոնտանյեն համարում է, որ SARS-CoV-2-ը համաճարակի օջախ համարվող չինական Յուհան քաղաքի «մոլեկուլային կենսաբանների աշխատանքի» արդյունքն է:
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Folding@Home-ի բաշխված հաշվումներին միացել են հարյուր հազարավոր կամավորներ, և նրանց համակարգիչների ընդհանուր հզորությունը հասել է 2,4 էկզաֆլոփսի՝ գերազանցելով աշխարհի 500 խոշոր գերհամակարգիչների հնարավորությունները:
Մեկնաբանություններ