Կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել Քաղավիացիայի կոմիտեում: Կառավարությունը քննարկում է երկրում կամ առանձին շրջաններում արտակարգ դրության հարցը:
Թռիչքը Հռոմի «Ֆիումինչինո» օդանավակայանից մեկնարկել է Երևանի ժամանակով 21:30-ին: Ուղևորները Զվարթնոց օդանավակայանում ստուգվելու են, ապա առանձն ելքով մեկուսացվելու են, ըստ տեղեկությունների, Դիլիջանում:
Երևանի Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Սբ.Աննա և այլ եկեղեցիներում բազմամարդ պատարագ է մատուցվել՝ չնայած նախարարի և պատգամավորների հորդորներին: Միայն պատարագից հետո են հոգևոր հայրերը որոշել երկուշաբթի օրը հարցը քննարկել՝ արդեն իսկ արժանանալով օգտատերերի ու գործիչների քննադատությանը:
Նոր վարակվածները կապ ունեն «Էջմիածնի» հայտնի դեպքի հետ: 21 պացիենտների, այդ թվում՝ երեխայի առողջական վիճակը բավարար է: Մյուս 2 պացիենտների մոտ թոքաբորբ է. նրանց կյանքին ևս վտանգ չի սպառնում:
Քաղաքացիները կոչ են անում փակել առևտրի խոշոր կենտրոնները, մինչդեռ դրանց տնօրինությունները շարունակում են վարձավճար պահանջել և գովազդային խաղարկություններ կազմակերպել: Իսկ վաճառակետերն ինքնուրույն չեն կարող դադարեցնել աշխատանքը:
Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով` նոր վարակումները կապված են Էջմիածնի հայտնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Հայաստանում վարակվածների թիվը հասավ 15-ի:
Մարտի 14-ից մեկնարկող սահմանափակումը չի տարածվի իրենց երկիր վերադառնալ ցանկացող քաղաքացիների և բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Վրաստանը, նույն սկզբունքով, փակել է նաև Ադրբեջանի հետ սահմանը:
Լուրջ ուղեցույց՝ առանց «շան օձիքի» մասին կատակների: Ներկայացվում է, թե ինչպես կարելի է չդիպչել դեմքին կամ ինչ անել, երբ այդ ցանկությունը զսպելը բարդ է:
Նախարար Թորոսյանը կոչ է արել հետաձգել նախատեսված զանգվածային միջոցառումները: Ներկայումս սպասում են Ծաղկաձորում գտնվող քաղաքացիների վերջին թեստավորման արդյունքներին:
1969թ. ծնված կինն Իրանից վերադառնալուց հետո առողջական մի շարք խնդիրներով դիմել է բժշկի: Կարմիր գայլախտից, 4-րդ աստիճանի լյուպուս-նեֆրիտից և երիկամի խրոնիկ անբավարարությունից բացի՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուս:
Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ քաղաքացին չի պահպանել անհրաժեշտ նորմերը, դիմադրել է բժիշկներին՝ թաքցնելով ջերմություն ունենալու հանգամանքը. քննարկվում է նման դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն Covid-19- բռնկմամբ և տարածմամբ պայմանավորված՝ պանդեմիա է հայտարարել և նախազգուշացրել է նոր մահացությունների և ամբողջ երկրագնդով տարածվելու վտանգի մասին:
Զբոսաշրջության ոլորտի փորձագետների կարծիքների հիման վրա կազմված ցանկում 17 ամենագեղեցիկ քաղաքների շարքում է նաև Գյումրին՝ իր կոլորիտով, հյուրասիրությամբ, մշակույթով, բերք ու բարիքով:
Մեկնաբանություններ