Հոկտեմբերի 9, 2020, 12:10
Խմբագրություն Hovhannisyan
104

Covid-19-ov varakvatsneri tive Hayastanum sharunakum e atshel. 614 nor depq e hastatvel

Կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը Հանրապետությունում հասել է 55087-ի: Նախորդ օրը մահացել է 6 մարդ, առողջացել են 216-ը: Ընթացող պատերազմի 13-րդ օրը երկրում կորոնավիրուսային վարակով փաստացի բուժում ստացողների թիվն 8246 է:

Վարակվածների թիվը շարունակում է աճել / © Getty / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Նախորդ օրը կատարված թեստերից 2698-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 319791 թեստավորում: Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 45528-ի:

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1010-ի: Վերջին օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 75 (կին), 53 (տղամարդ), 68 (կին), 68 (տղամարդ), 81 (կին) և 43 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 303-ի։

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն