284

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 73 նոր դեպք է հաստատվել

Վարակվածների թիվը Հանրապետությունում հասել է 37390-ի: Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, առողջացել են 187-ը: Փաստացի բուժում է ստանում 9793 պացիենտ:

Պոլիկլինիկա
Պոլիկլինիկա / © Ֆոտոլուր / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասել է 711-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Հաղորդվում է, որ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է:

Առողջացածների թիվը հասել է 26665-ի՝ նախորդ օրն ավելանալով 241-ով: Նախորդ օրը կատարված թեստերից 541-ն են բացասական եղել: Հիշեցնենք, որ կիրակի օրերին համեմատաբար քիչ թեստավորում է կատարվում: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 157466 թեստավորում:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 11, 15:01
Հ. Թումանյան

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում անասնաբույժները վիրահատել են Սփայդեր անունով հորթին, որը ծնվել էր երկու լրացուցիչ ոտքով։ Կենդանին ապաքինվել է և վերադարձել մոր մոտ։

Հոկտեմբերի 10, 12:09
Հ. Թումանյան

Արյան բազմաթիվ քննությունների արդյունքները քիչ են կախված վերջին սնունդից անցած ժամանակից։ Հարավային Կորեայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցած մնալու պահանջը կարող է տարբեր լինել՝ կախված ստուգվող ցուցանիշից։

Հոկտեմբերի 10, 11:31
Հ. Թումանյան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում կայացած Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ։ Այն նախատեսում է Իրանի և ԱՊՀ երկրների համագործակցության ընդլայնում՝ էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի, ներդրումների ու տեխնոլոգիաների ոլորտներում։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 11, 22:04
Հ. Թումանյան

Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։

Հոկտեմբերի 12, 00:18
Հ. Թումանյան

Էկվադորի Ամազոնիայում հայտնաբերված Taczanowskia waska սարդի մարմնի ելուստները սնկային գոյացություններ են հիշեցնում։ Հետազոտողների վարկածով՝ այդ նմանությունը կարող է օգնել նրան խուսափել գիշատիչներից կամ աննկատ որսալ։

Սեպտեմբերի 22, 12:47
Հ. Թումանյան

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Հ. Թումանյան

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 29, 11:43
Հ. Թումանյան

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն