1,026

Հնդկաստանում կապիկները բժշկական քոլեջից հափշտակել են Covid-19-ով վարակվածների արյան նմուշները

«Ավազակախմբի» անդամներից մեկը բարձրացել է ծառի վրա և փորձել է ուտել գողացված նմուշը: Բնակիչներն անհանգստացել են, որ դա կարող է կորոնավիրուսի տարածման պատճառ հանդիսանալ, սակայն կապիկների վարակվածության վերաբերյալ տեղեկություններ բժիշկները դեռ չունեն:

Կապիկները գողացել են Covid-19-ով վարակվածների արյան նմուշները
Կապիկները գողացել են Covid-19-ով վարակվածների արյան նմուշները / © Yawar Nazir/Getty Images / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Կապիկները մուտք են գործել Հնդկաստանի Մեերութի քոլեջի լաբորատորիա, հարձակվել են աշխատակիցների վրա և հափշտակել են Covid-19-ով վարակված պացիենտների արյան 3 նմուշներ:

https://youtu.be/Z1BdhTKCbpY
Կորոնավիրուսով վարակվածի արյան նմուշը գողացած կապիկը / © Vision Makers Entertainment

Դրանից հետո կապիկները փախել են՝ բարձրանալով ծառերի վրա, իսկ նրանցից մեկը փորձել է ուտել «որսը»: Լաբորատորիայի ղեկավար Դիրաջ Ռաջը պատմել է, որ ավելի ուշ մյուս նմուշները հայտնաբերվել են, վնասված չեն եղել: Նրա կարծիքով՝ վարակման և տարածման հավանականություն չկա:

Քոլեջի հարևանությամբ բնակվողներն անհանգստացել են, որ այդ երևույթը կարող է Covid-19-ի հետագա տարածման պատճառ դառնալ: Սակայն բժիշկներին հայտնի չէ՝ կապիկները կարո՞ղ են կորոնավիրուսով վարակվել՝ դիպչելով վարակվածի արյանը:

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 169 հազար դեպք: Մահացել են 4,8 հազարը: Պաշտոնական տվյալներով՝ մայիսի 29-ին Հնդկաստանում կորոնավիրուսից մեկ օրվա ընթացքում մահացությունների թիվը (175) գերազանցել է հարևան Չինաստանում գրանցված թվին:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 25, 08:06
Հ. Թումանյան

«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։

Նոյեմբերի 24, 19:05
Հ. Թումանյան

Ճապոնիան որոշել է Միջազգային քրեական դատարանի 2027 թվականի պարտադիր անդամավճարն ամբողջությամբ փոխանցել մինչև 2026 թվականի ավարտը։ Որոշումը կայացվել է դատարանի խնդրանքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում։

Նոյեմբերի 24, 20:25
Հ. Թումանյան

Տոկիոյի և Կիոտոյի համալսարանների ֆիզիկոսները լույսի ուղեծրային իմպուլսի մոմենտը փոխանցել են գերհաղորդչի էլեկտրոնների հավաքական տատանումներին։ Նիոբիումի նիտրիդի բարակ թաղանթում նրանք դիտարկել են պտտվող Հիգսի մոդ՝ փոխելով դրա պտույտի ուղղությունը լուսային փնջի միջոցով։

Նոյեմբերի 24, 16:07
Հ. Թումանյան

Արևմտյան Ավստրալիայի երկու հնավայրերի կենդանական մնացորդների ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել այն պատկերացումը, թե հնագույն մարդկանց բազմազան սննդակարգը պարտադիր սննդի պակասի հետևանք էր։ Հետազոտողների մեկնաբանությամբ՝ տարբեր կենդանիներ որսալը կարող էր լինել առատ, բայց փոփոխական պաշարներից օգտվելու ճկուն ռազմավարություն։

Նոյեմբերի 25, 08:06
Հ. Թումանյան

«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։

Նոյեմբերի 24, 17:07
Հ. Թումանյան

Quantum WIY Industries-ի հաղորդմամբ՝ SPYS որսացող անօդաչուն Ուկրաինայում խոցել է ռուսական ռեակտիվ «Գերան-5 Կ5-Կ» հարվածային անօդաչու։ Ընկերությունը համակարգը մշակում է արագընթաց թիրախներից քաղաքներն ու կենսական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն