Հայաստանում Covid-19-ով վարակվածության 201 նոր դեպք է հաստատվել
Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, առողջացել են 335-ը: Փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ:
Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը Հանրապետությունում հասել է 40794-ի: Առողջացածների թիվը դարձել է 33492: Նախորդ օրը կատարված թեստերից 1509-ը բացասական են եղել, իսկ մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 179032 թեստավորում:
Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասել է 806-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Վարակվածների շրջանում այլ պատճառով մահվան դեպքերի թիվը դարձել է 234: Օգոստոսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ:
Հավելենք, որ Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու հարցը:
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում անասնաբույժները վիրահատել են Սփայդեր անունով հորթին, որը ծնվել էր երկու լրացուցիչ ոտքով։ Կենդանին ապաքինվել է և վերադարձել մոր մոտ։
Արյան բազմաթիվ քննությունների արդյունքները քիչ են կախված վերջին սնունդից անցած ժամանակից։ Հարավային Կորեայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցած մնալու պահանջը կարող է տարբեր լինել՝ կախված ստուգվող ցուցանիշից։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում կայացած Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ։ Այն նախատեսում է Իրանի և ԱՊՀ երկրների համագործակցության ընդլայնում՝ էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի, ներդրումների ու տեխնոլոգիաների ոլորտներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հոկտեմբերի 5-ի որոշման մեջ պաշտոնանկության պատճառը չի նշվում։
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։
Կոտայքի մարզում ավտոմեքենայից արձակված կրակոցներից երկու պարեկային ծառայող վիրավորվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է դեպքին առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձի։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները