Փետրվարի 20, 2020, 13:44
Խմբագրություն Hovhannisyan
115

Mahatsel e Cut, Copy, Paste hramanneri hexinak Larri Teslere

Կարիերան սկսել էր Xerox-ից, աշխատել Apple-ում, Amazon-ում և նշանավոր այլ ընկերություններում: Macintoshi-ի, Lisa-յի, Newton-ի ստեղծմանը մասնակցած Տեսլերը 74 տարեկան էր:

Լարրի Տեսլեր / ©CHM / Автор: неизвестен, фото предоставлено пользователем

Ամերիկացի ծրագրավորող Լարրի Տեսլերը մահացել է փետրվարի 17-ին՝ 74 տարեկան հասակում: Նա հայտնի էր առաջին հերթին որպես «Կտրել» (Cut), «կրկնօրինակել» (Copy) և «տեղադրել» (Paste) գործառույթների հեղինակ:

Տեսլերը ծնվել է 1945թ., Նյու Յորքում, սովորել է Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում: Մասնագիտացել է մասնավոր ինտերֆեյսի նախագծման ոլորտում և կարիերան սկսել Xerox PARC-ում՝ 1973թ.: Նա այնտեղ Թիմ Մոտտի հետ համատեղ ստեղծել է «Կտրել» (Cut), «կրկնօրինակել» (Copy) և «տեղադրել» (Paste) հրամանները:

Լարրի Տեսլերը Xerox Alto-յի վրա ցուցադրում է գործառույթները, 2019թ. / ©Computer History Museum

1980թ. Տեսլերն ընդունվել է Apple և այնտեղ աշխատել 17 տարի: Ընկերությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ գիտական գլխավոր աշխատակից (Ստիվ Վոսնյակը նույնպես այդ պաշտոնը զբաղեցրել է): Տեսլերը մասնակցել է Macintoshi-ի, Lisa-յի, Newton-ի ստեղծմանը, հանդիսանում է 16 արտոնագրերի հեղինակ:

1997թ. Apple-ից հեռանալուց հետո Տեսլերը դարձել է Stagecast Software ընկերության համահիմնադիր: Նա զբաղվել է հավելվածների մշակմամբ, որոնք երեխաների համար հեշտացրել են ծրագրավորման հիմունքների ուսումնասիրությունը: Տեսլերն աշխատել է նաև Amazon-ում, Yahoo-ում, 23andMe-ում, իսկ 2009թ.-ից զբաղվել է խորհրդատվությամբ:

Нашли опечатку? Выделите фрагмент и нажмите Ctrl + Enter.
Подписывайтесь на нас в Telegram, Яндекс.Новостях и VK

Популярное

[miniorange_social_login]

Комментарии

Написать комментарий