Դեկտեմբերի 18, 2019, 23:54
Խմբագրություն Hovhannisyan
177

Serzh Sargsyani ev Barsex Beglaryani guyqi vra kalanq e drvel

ՀՀ երրորդ նախագահի և «Ֆլեշ» ընկերության սեփականատիրոջ նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Սերժ Սարգսյան / ©verelq.am / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ ՀՀ երրորդ նախագահ, դիզվառելիքի գործով մեղադրյալ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Նշվում է, որ կալանքը դրվել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին և վառելիքի խոշոր ներմուծող ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք էր առաջադրվել պետական միջոցներից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելու կապակցությամբ: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն