Ապրիլի 8, 2021, 00:02
Խմբագրություն Hovhannisyan
530

Hayastane mtadir e Rosatomi het nor atomakayan karutsel

Վարչապետ Փաշինյանը նոր ատոմակայան ունենալու մտադրության մասին հայտարարել էր դեռևս 2018թ. հուլիսին` նշելով, որ գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետը պետք է երկարացվի մինչև 2040թ., իսկ մինչ այդ Հայաստանում կառուցվի նոր ԱԷԿ:

Նովովորոնեժի ԱԷԿ-ի շինարարություն / © Rosatom / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման բաց մասում նշել է, որ առաջարկելու է քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորության հարցը:

Հիշեցնենք` Հայաստանի ղեկավարները նախկինում ևս հայտարարել են նոր ատոմակայանի կառուցման ծրագրերի մասին, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ որևէ տեղաշարժ չկա: Ներկայումս Մեծամորի ատոմակայանը միակն է երկրում, որն այս տարի տևական ժամանակ չի գործելու` վերանորոգման աշխատանքների պատճառով: Դրանց արդյունքում ակնկալվում է շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2036թ.:

Վարչապետ Փաշինյանը նոր ատոմակայան ունենալու մտադրության մասին հայտարարել էր դեռևս 2018թ. հուլիսին` նշելով, որ գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետը պետք է երկարացվի մինչև 2040թ., իսկ մինչ այդ Հայաստանում կառուցվի նոր ԱԷԿ:

Հավելենք նաև, որ ռուսական Ռոսատոմ ընկերությունը հիմնականում սեփական միջոցների ներգրավմամբ ներկայումս ատոմակայան կառուցում Թուրքիայում (Աքքույու): Հայաստանի ԱԷԿ-ի վերանորոգման աշխատանքները նույնպես Ռոսատոմն է իրականացնում:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն