ՄԻԵԴ-ի աննախադեպ վճիռը. Հայաստանը պետք է 1,6 մլն եվրո վճարի — Շեշտ.am (shesht.am)
3 րոպե
Խմբագրություն

ՄԻԵԴ-ի աննախադեպ վճիռը. Հայաստանը պետք է 1,6 մլն եվրո վճարի

Այս գումարն ավելին է, քան մինչ օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։

ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում / ©azatutyun.am

Վարդանյանների ընտանիքն ապրել է Բուզանդի 13 հասցեում՝ 1385 քառակուսի մետր տարածքով տանը: Հաղորդվում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Յուրի Վարդանյանի տունը ճանաչվել է հանրային գերակա շահ և փոխանցվել պետությանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի առանձնահատկությունն այն է, որ վճարվելիք գումարն ավելին է, քան մինչ օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռևս 2016թ․ այս գործի շրջանակներում կայացրած որոշման մեջ Եվրադատարանը շեշտել էր, որ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը։ Հայտնի է, որ Հեղափոխությունից հետո Մկրտումյանը հրաժարական է տվել:

Հավելենք, որ նախնական պահանջով փոխհատուցման չափը 11,441,939 եվրո է եղել դիմումատուի կողմից՝ 2011թ․, իսկ 2017թ․ փոփոխված տարբերակում՝ մոտ 5,2 մլն եվրո։ Վարդանյանների գործը ՄԻԵԴ-ում վարում էր Վահե Գրիգորյանը, ով վերջերս ԱԺ-ի կողմից ընտրվել էր ՍԴ դատավոր։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Ռ․Քոչարյանի գործի շրջանակներում Եվրոպական դատարանին ուղղված հարցմանը, նշել է, որ ՄԻԵԴ-ն այս և նախորդ՝ 2018թ․ աշնանը հրապարակված վճիռներով արդեն մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից լուրջ գնահատականներ է տվել ոչ միայն 2008թ․ մարտի 1-ին, այլ անգամ 2004թ․ ապրիլի 13-ի կոլցո օպերացիային։ Սաֆարյանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ն անընդհատ հիշեցնում է, թե ով է եղել ՀՀ երկրոդ նախագահը։

Զարմանալի զուգադիպությամբ ՄԻԵԴ-ը Քոչարյանին առնչվող երկու որոշումներ արձակեց շատ կարևոր շրջաններում․ մեկը անցած աշնանն…

Опубликовано Styopa Safaryan Четверг, 25 июля 2019 г.

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.