Հունիսի 22, 2020, 09:52
Խմբագրություն Hovhannisyan
483

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 320 նոր դեպք

Covid-19-ից մահացության 10 նոր դեպք է գրանցվել, առողջացել են 129-ը: Վարակվածների թիվը հասել է 20588-ի:

Վարակվածության 320 նոր դեպք է գրանցվել / © Photolure / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 360-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2671990993042013

Կորոնավիրուսով վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացությունները 117-ն են:

Առողջացածների ընդհանուր թիվը 9131 է: Փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Նախորդ օրը համեմատաբար քիչ քանակությամբ թեստավորում է կատարվել. նրանցից 769-ը բացասական են եղել:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն