Օգոստոսի 26, 2020, 22:34
Խմբագրություն Hovhannisyan
2 082

Gaxtnazertsvel e rekordayin hzorutyamb «Tsar-rumbi» pordzarkumneri tesanyute

Մարդկության պատմության ամենահզոր՝ 50 մլն տոննա ուժգնությամբ մաքուր ջրածնային ռումբը փորձարկվել է 1961թ.: Մինչ օրս դրա մասին տեղեկությունները գաղտնի են եղել, իսկ այժմ տեսանյութով մանրամասն նկարագրվում է փորձարկման ընթացքը:

Աշխարհի ամենահզոր պայթյունը / © Росатом / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

2020թ. օգոստոսի 20-ին ՌԴ Ատոմային էներգիայի պետական կորպորացիան՝ Ռոսատոմը, 40 րոպեանոց ֆիլմ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են «Ցար-ռումբ» անունը ստացած ջերմամիջուկային ավիացիոն ռումբի փորձարկումների մանրամասները: Մինչ օրս այդ փորձարկումների վերաբերյալ տեսանյութերը խիստ գաղտնի են եղել, հրապարակվել են միայն անորակ լուսանկարներ ու չնչին տևողությամբ տեսանյութեր:

Խորհրդային ոճով պատրաստված տեսանյութում երևում են գրեթե բոլոր մանրամասները: 1961թ. հոկտեմբերին ռումբը փորձարկման վայր՝ Նոր Երկիր կղզի է տեղափոխվել Տու-95Վ ինքնաթիռով: Անձնակազմի անդամները 26,5 տոննա կշռող ռումբի անկման ընթացքում պաշտպանիչ ակնոցներ են կրում:

https://youtu.be/nbC7BxXtOlo
Մաքուր ջրածնային ռումբի փորձարկումների մասին ֆիլմը / © Росатом

Ռումբը նետվել է 10,5 կմ բարձրությունից և պայթել Երկրից 4 կմ բարձրության վրա: Պայթյունի արդյունքում առաջացել է հսկայական հրե գունդ, որը տեսանելի է եղել 1000 կմ շառավղով: Մի քանի վայրկյանի ընթացքում բարձրացող փոշու սյան շառավիղը հասել է 10 կմ-ի:

Պայթյունից 40 վ անց հրե գմբեթը հասնում է 30 կմ-ի: Այնուհետև ձևավորվում է սնկանման ամպ, որի առավելագույն բարձրությունը հասնում է 60-65 կմ-ի, իսկ տրամագիծը՝ 90 կմ-ի: Պայթյունի հզորության տրոտիլային համարժեքը կազմել է 50 մլն տոննա, ինչը մինչ օրս ռեկորդային ցուցանիշ է:

Պայթյունի հետևանքով տասնյակ կմ-ների հասնող մակերեսի վրա հողն այրվել է, ձյան մեծ մասը՝ գոլորշիացել: Գիտնականները Մի-4 ուղղաթիռով վայրէջք են կատարել փորձադաշտում և չափել ճառագայթման մակարդակը. այն աննշան է եղել:

Պաշտոնապես «602 արտադրանք», «ԱՆ602», «Իվան» անվանումները ստացած ռումբը զենք չդարձավ. այդպես էլ մնաց որպես եզակի օրինակ: Ռումբի փորձարկումից որոշ ժամանակ անց՝ 1963թ., ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրվել է Մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ միջուկային զենքի փորձարկումների արգելքի մասին համաձայնագիրը:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն