«Անջատում հանուն փրկության». Ի՞նչ է այն իրենից ներկայացնում
«Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրերս այդ մասին որոշում էր կայացրել նաև Ժնևի քաղաքային խորհուրդը: Ավելի վաղ այդ սկզբունքի մասին խոսել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է «Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին: Փաշինյանն այս սկզբունքը համարել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման անհրաժեշտ միջոց:
Սկզբունքի կիրառման անհրաժեշտությունն՝ ըստ վարչապետի
Վարչապետի խոսքով՝ այս սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, որն իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության վտանգ, ինչպես նաև բացառում է մի պետության հետ միացումը, եթե այն բերելու է նույն հետևանքներին։
Վարչապետն ընդգծել է, որ այդ սկզբունքը պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման հայաստանյան հայեցակարգի հիմքում, իսկ ներկայումս ընթացող պատերազմում վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը, Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը միջազգային այդօրինակ ըմբռնման հասնելու իրական հնարավորություն են տալիս։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ողջ հայության ներուժը կենտրոնացնել այս խնդրի լուծման վրա։
ՀՀ կառավարության ղեկավարը հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում բնակչության 80-ից ավելի տոկոսը եղել են հայեր, և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, երկիրը, տունը, բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունից ունի հստակ ակնկալիք՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել «անջատում հանուն փրկության» սկզբունքը:
Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկության» սկզբունքի վերաբերյալ Ժնևի քաղաքային խորհրդի որոշմամբ սահմանված դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից «հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել»:
Հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևը՝ դատապարտելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հարձակումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ:
Որոշման համաձայն՝ Քաղաքային խորհուրդը
– Ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք,
– Դատապարտում է 2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի կողմից հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության դեմ իրականացված հարձակումը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին և սեպտեմբերի 30-ին Հայաստանի տարածքի ուղղությամբ թուրքական օդային ուժերի հարձակումը,
– Հրավիրում է Վարչական խորհրդին, իր կարողության սահմաններում, անել հնարավորը՝ միջազգային մարդասիրական իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների լիարժեք հարգելու վերաբերյալ, որի գրավականն են Ժնև քաղաքը և Շվեյցարիան,
– Հրավիրում է Վարչական խորհրդին՝ աջակցելու խաղաղության գործընթացին՝ Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող արդար և կայուն իրավիճակ ստեղծելուն։
Խորհուրդը նաև հորդորում է Վարչական խորհրդին՝ միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Ալիևների կլանի, որը Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի առաջնորդն է եղել, ունեցվածքի սառեցման հարցով:
Սկզբունք՝ ըստ առաջին նախագահի
Հոկտեմբերի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ժնևի քաղաքային խորհրդի որոշմանը: Նրա խոսքով՝ առաջին հայացքից կարող է հարց առաջանալ՝ նմանատիպ որոշումների շարքում ի՞նչ կարևորություն կարող է ունենալ ինչ-որ մի քաղաքային խորհրդի որոշումը: Սակայն, առաջին նախագահի համոզմամբ, Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը մի ձևակերպում ունի, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում. «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»:
Առաջին նախագահը մատնանշում է, որ «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրումն է:
Այդ դոկտրինի էությունը, Տեր-Պետրոսյանի խոսքով, այն է, երբ որևէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա պարբերաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնիկ-տարածքային փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։
Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ նշված դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել: Հիշեցնենք, որ առաջին նախագահն այս հարցին անդրադարձել էր նաև 2016թ. մայիսին՝ վստահություն հայտնելով, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
ԱՄՆ-ում և Իսրայելում ավելի քան մեկ միլիոն կանանց լաբորատոր տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դաշտանադադարի շրջանում փոփոխվում են ոչ միայն սեռական հորմոնները։ Մի շարք ցուցանիշներում հետազոտողները հայտնաբերել են կտրուկ անցում, իսկ հորմոնային փոփոխությունները՝ վերջին դաշտանից ավելի քան տասը տարի առաջ։
Ֆիզիկոսների տեսական հաշվարկները ցույց են տվել, որ լույսի քվանտային տատանումները կարող են փոխել ատոմներից արձակվող էլեկտրոնների ազդանշանը։ Այդ փոփոխությունը չափման մեջ կարող է երևալ որպես մի քանի տասնյակ ատտովայրկյանի լրացուցիչ ուշացում՝ լույսի հատկությունները հետազոտելու նոր հնարավորություն տալով։
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
Էկվադորի Ամազոնիայում հայտնաբերված Taczanowskia waska սարդի մարմնի ելուստները սնկային գոյացություններ են հիշեցնում։ Հետազոտողների վարկածով՝ այդ նմանությունը կարող է օգնել նրան խուսափել գիշատիչներից կամ աննկատ որսալ։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները