Մայիսի 12, 2021, 20:23
Խմբագրություն Hovhannisyan
7,835

Ադրբեջանցիները Սև լճի հատվածում հետ են քաշվել: Upd. հետ չեն քաշվել. բանակցությունները շարունակվում են

Ռուսների ժամանումից առաջ տեղում գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումները շատ օպերատիվ են գործել, գրագետ ու համարձակ աշխատանքների արդյունքում ադրբեջանցիները կանգ են առել: Ներկայումս ռուս զինվորականները գտնվում են Գորիսում, սպասվում է, որ այդտեղ է ժամանելու խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը:

Սև լիճ, Սյունիք
Սև լիճ, Սյունիք / © Աշոտ Մայսուրյան / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանական զինված ստորաբաժանումները, որոնք այսօր վաղ առավոտյան առաջացել էին Սյունիքի մարզի տարածքում` Սև լճի ուղղությամբ, բանակցություններից հետո հետ են քաշվել նախնական դիրքեր:

Հաղորդվում է, որ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ադրբեջանցի զինվորականները հետ են քաշվել, լարվածությունն այս պահին թուլացել է:

Ռուս ներկայացուցիչների ժամանումից առաջ տեղում գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումները, ինչպես նշվում է, շատ օպերատիվ են գործել, գրագետ ու համարձակ աշխատանքների արդյունքում ադրբեջանցիները կանգ են առել: Ներկայումս ռուս զինվորականները գտնվում են Գորիսում, սպասվում է, որ այդտեղ է ժամանելու խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը:

Հաղորդվում է նաև, որ ռուսական կողմին պատկանող ուղղաթիռներն այս պահին պտտվում են Սյունիքի մարզի նշված տարածքի վրա` թույլ չտալու իրավիճակի լարում։

Միևնույն ժամանակ հաղորդվել էր, որ Գեղարքունիքում նույնպես ադրբեջանցիներն առաջ են եկել: Մարզպետ Գնել Սանոսյանը նշել է, որ հակառակորդի ստորաբաժանումները տեղակայվել են այն դիրքերում, որոնք ձմռանը զբաղեցնել հնարավոր չէր: Սանոսյանի խոսքով` հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից:

UPD. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտնել է, որ ադրբեջանցիները դեռ չեն հեռացել ՀՀ տարածքից: Նրա խոսքով` բանակցությունները դեռ շարունակվում են:

Մարզպետը պնդել է, որ ադրբեջանական կողմը հատել է պետական սահմանը, մուտք է գործել ՀՀ տարածք` Սև լճի հատվածում դիրքավորվելու նպատակով, սակայն նրանց մոտ առկա քարտեզների հետ հայկական կողմը համաձայն չէ: Պողոսյանը վստահորեն նշել է, որ տվյալ տարածքը Հայաստանինն է, և ադրբեջանցիները պետք է հեռանան այդտեղից:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

Սեպտեմբերի 29, 11:43
Ruslan

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

Սեպտեմբերի 28, 20:32
Ruslan

Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։

Սեպտեմբերի 22, 12:47
Ruslan

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Ruslan

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 20, 13:12
Ruslan

Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն