Մարզերի ու Երևանի վարչական շրջանների միջև տեղաշարժը սահմանափակվում է
Հանրային տրանսպորտի, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը նույնպես դադարեցվում է: Գործելու են միայն տաքսիներն ու երկաթուղին:
Պարետի որոշմամբ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ Հայաստանում Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված սահմանափակումներ են գործելու, որոնք ներկայացնում ենք ստորև.
Ազատ տեղաշարժի սահմանափակում
– Սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում: Ինքնամեկուսացման վայրը չի կարող փոխվել մինչև Որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը:
– ՀՀ մարզերի և մարզերի ու Երևանի վարչական շրջանների միջև բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակվում է: Հանրային տրանսպորտի՝ այդ թվում մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվում է:
– ԱԱԾ-ի և Ոստիկանության կողմից սահմանված վայրերում ապրիլի 1-ի ժամը 14:00-ից հատուկ անցակետեր են տեղադրվում:
– Թեթև մարդատար մեքենայով թույլատրվում է միայն 1 ուղևորի տեղափոխումը: Ինքնուրույն տեղաշարժման խնդիր ունեցողների հետ կարող է ուղեկցող լինել:
Բացառություններ
– Բացառություն են արված չարգելված տնտեսական գործունեության գործատուների մոտ աշխատողները՝ սահմանված կարգով՝ թղթային տարբերակով կամ հավելվածով լրացված ձևի և անձնագրի հիման վրա (ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ի ժամը 23:59-ից): Իրավապահ մարմինների և որոշ այլ կառույցների աշխատակիցներ կարող են ներկայացնել ծառայողական վկայաններ:
– Բացառություն են նաև մինչև ապրիլի 2-ը ժամը 23:59-ն ինքնամեկուսացման վայր մեկնումը կամ վերադարձը, այգեգործական կամ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը, հիվանդանոց, հոգեհանգստի մեկնելը՝ լրացված ձևաթղթով:
– Բնակության վայրից մինչև 500մ հեռավորությամբ օրվա ընթացքում 1 անգամ ֆիզիկական վարժություններ կատարելու կամ հեծանվավարության նպատակով՝ կրկին լրացված ձևաթղթով:
– Մեքենայով տեղաշարժման արգելքը չի վերաբերում երեխաներին, նույն ընտանիքի անդամներին, նույն ընկերությունում աշխատողներին:
– Հանրային տրանսպորտից թույլատրվում է միայն տաքսիների և երկաթուղու աշխատանքը:
Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։
Հայաստանի՝ չեխական L-39 Skyfox ուսումնական ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորության մասին ենթադրությունները կապում են երկու իրադարձության հետ՝ չբացահայտված պատվիրատուի համար չորս մեքենայի արտադրության և Վահագն Խաչատուրյանի՝ Aero Vodochody այցի։ Սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատում Հայաստանի հետ պայմանագրի առկայությունը։

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները