Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ զարթուցիչից հնչող` ամերիկյան The Beach Boys խմբի երգերն օգնում են արագ և անմիջապես դուրս գալ քնի վիճակից և ամբողջ օրվա համար աշխուժության լիցքեր են պարգևում:
Գիտնականներն ապացուցել են, որ ուժգին սթրեսն ակտիվացնում է ամոքիչ նյարդային համակարգը՝ հարուցելով նորադրենալինի արտանետում: Արդյունքում բջիջներն անջատվում են գունանյութն արտադրող պարկիկից:
Ամերիկյան գիտնականները մկների ԴՆԹ-ում ներդրել են ֆոսֆորաօրգանական նյարդակաթվածային թունավոր նյութերից, այդ թվում՝ զարինից և VX-ից լիարժեք պաշտպանություն ապահովող գեն:
Հետազոտողներին հերթական անգամ զարմացրել է կատուների վարքը. ինչպես պարզվել է, բազմաթիվ դիերի առկայության դեպքում էլ նրանք կարող են մեկ ամիս շարունակ սնվել միևնույն մարմնով:
Կալիֆորնիայի գիտնականները հերքել են տարածված այն տեսակետը, թե հղիության արհեստական ընդհատման որոշում կայացրած կանայք անպայման զղջալու են չծնված երեխայի համար:
Գիտնականները հաստատել են, որ արյան մեջ լիմֆոցիտների ցածր մակարդակը խոսում է վտանգավոր հիվանդության մասին: Այդ բջիջների քանակը վերահսկելով՝ հնարավոր է բուժումը սկսել ժամանակին և մեծացնել ապաքինվելու հավանականությունը:
Արտաարեգակնային TOI 1338b մոլորակը Երկրից 7 անգամ մեծ է, պտտվում է 2 աստղերի շուրջ: NASA-յի աշխատակիցները ստուգել են և հաստատել, որ այն իսկապես էկզոմոլորակ է:
C. elegans նեմատոդների (կլոր որդեր) կյանքի տևողությունը սովորաբար չի գերազանցում 2-3 շաբաթը, սակայն գիտնականներին հաջողվել է այն երկարացնել մի քանի անգամ:
Եվրոպացի և կանադացի մասնագետները եզրակացրել են, որ FRB 180916.J0158+65 արագ ռադիոճողփյունի սկզբնաղբյուրը գտնվում է պարուրաձև խոշոր գալակտիկայի ակտիվ աստղաբույլերի շրջանում:
Առնետների վրա փորձարկումները ցույց են տվել, որ սուրճի և մատեի թեյի օգտագործումն օգնում է ազատվել ավելորդ քաշից, թեև այն կարող է մարդկանց դեպքում է և միանշանակ չլինել:
Հոգեբանները վիրտուալ իրականության համակարգի փորձարկում են նախապատրաստում: Դրանում գտնվողները պետք է վերապրեն այն զգացումը, որն ունենում են Երկիրը տիեզերքից տեսնող տիեզերագնացները:
Անձնական մեքենաներն ամենուր դառնում են ավելի հասանելի, ինչը մեծ քաղաքներում առաջացնում է խցանման խնդիր: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնականներն առաջարկել են մաթեմատիկական ալգորիթմի օգնությամբ լուծել խցանումների հարցը:
Մեկնաբանություններ