Hayastanum Covid-19-ov varakvatsneri tivn avelatsel e 29-ov (upd.)
Վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 966: Վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 2 դեպք, առողջացել են 24-ը:
ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում վերջին 1 օրում ավելացել է 29-ով՝ հասնելով 966-ի: Մահացածների թիվը հասել է 13-ի, առողջացել է 173 մարդ:
Մահացության 12-րդ դեպքի մասին ապրիլի 10-ին էր հաղորդվել, սակայն այդ թիվն ընդհանուր վիճակագրությունում չէր ներառվել:
ԱՀ մամուլի քարտուղարի հաղորդմամբ՝ 86-ամյա և 81 ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։
Հաղորդվում է, որ փաստացի բուժում ստացողները 780-ն են: Թեստավորվել է ընդհանուր առմամբ 6484 մարդ:
UPD. Հաղորդվել է վարակվածության 1 նոր դեպքի մասին: Ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 967-ի:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Verjin meknabanutyunnere