Գրեք, եթե ճանաչում եք գերիներին. Արտակ Զեյնալյանը տեսանյութ է հրապարակել
Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին խնդրում ենք կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ Արտակ Զեյնալյանի հետ (Սիրանուշ Սահակյան` + 374 94 907002, Արտակ Զեյնալյան` + 374 91 193526):
Իրավապաշտպան, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն ի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ հայ զինծառայողներն են` Արցախի դեմ պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցիների կողմից:
Զեյնալյանի խոսքով` նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել տղաներին:
Գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպանը խնդրել է, որպեսզի հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ իր հետ (Սիրանուշ Սահակյան` + 374 94 907002, Արտակ Զեյնալյան` + 374 91 193526):
Արտակ Զեյնալյանը նաև խնդրել է ներկայացնել համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ:
Իրավապաշտպանը հայտնել է, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների արդյունքում:
Մեկնաբանությունները