Փետրվարի 28, 2020, 21:47
Խմբագրություն Hovhannisyan
153

Իդլիբի ռազմական միջադեպից 16 ժամ հետո սոցցանցերի աշխատանքը Թուրքիայում վերականգնվել է

Ենթադրվում է, որ սոցցանցերի արգելափակման պատճառը զոհերի քանակի մասին ոչ հավաստի տեղեկությունների տարածումը կանխելն է եղել:

Սիրիա, Իդլիբ / © Global Look Press / Stringer / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Թուրքական օպերատորներն ապաարգելափակել են Facebook, Twitter, Instagram և YouTube սոցցանցերի հասանելիությունը:

Կայքերն արգելափակվել էին փետրվարի 27-ին՝ Սիրիայի Իդլիբի շրջանում հակամարտության սրմանը զուգահեռ: NetBlocks-ի տվյալներով՝ արգելքը վերաբերել է Instagram-ին, Twitter-ին, Facebook-ին ու WhatsApp-ին:

Մոնիթորինգային կազմակերպությունը նշել է, որ օգտատերերի մեծ մասի մոտ հասանելիությունը վերականգվել է տեղի ժամանակով ժամը 17:00-ին: Տեղի ունեցածի տևողությունը կազմել է 16 ժամ:

Փետրվարի 27-ին Սիրիան Իդլիբում ռազմական գործողություններ էր իրականացրել, որոնց զոհ էր դարձել 33 թուրք զինծառայող: Թուրքիան պատասխան հարված էր հասցրել սիրիական բանակին: Դրանից հետո թուրքական օպերատորներն արգելափակել էին մի քանի սոցցանցերի հասանելիությունը: Ենթադրվում է, որ պատճառը զոհերի մասին ոչ հավաստի տեղեկությունների տարածումը կանխելն է եղել:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն