#կլիմայի փոփոխություն

Հ. Թումանյան
4

ՆԱՍԱ-ի հրապարակած արբանյակային նոր կադրում Ինդոնեզիայի Պունչակ Ջայա լեռան սառցադաշտերի տեղում երևում են սառույցի առանձին հատվածներ։ Դրանք այնքան են բարակել ու մասնատվել, որ այլևս չեն շարժվում սեփական ծանրության տակ։

Հ. Թումանյան
2

Մինչև 2100 թվականն ուսումնասիրված 993 տեսակի կակտուսների ավելի քան մեկ քառորդը կարող է կորցնել իր համար կլիմայապես պիտանի տարածքի առնվազն 80 տոկոսը։ Նոր գնահատականը զգալիորեն ավելի մտահոգիչ է, քանի որ հետազոտողները միջին ջերմաստիճանից ու տեղումներից բացի հաշվի են առել նաև ուժեղ երաշտները։

Հ. Թումանյան
3

Նոյեմբերի 11-ին Անթալիայում բացվել է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի՝ COP31-ի առաջնորդների երկօրյա գագաթնաժողովը։ Թուրքիան առաջարկում է մինչև 2035 թվականն էլեկտրաէներգիայի բաժինը հասցնել համաշխարհային էներգասպառման 35 տոկոսի։

Հ. Թումանյան
2

Global Carbon Project-ի հաշվարկով՝ 2026 թվականին ածխաթթու գազի համաշխարհային արտանետումները կարող են հասնել 43,3 միլիարդ տոննայի՝ նախորդ տարվա 42,8 միլիարդի դիմաց։ Հանածո վառելիքից արտանետումների փոքր նվազումը չի փոխհատուցի հողօգտագործման փոփոխություններից արտանետումների աճը։

Հ. Թումանյան
4

Կլիմայական մոդելների համաձայն՝ այս դարում շոգի որոշ ալիքներ կարող են գերազանցել վերջին տարիների ռեկորդները նույնիսկ ցածր արտանետումների դեպքում։ Բարձր արտանետումների սցենարներում որոշ շրջաններում ծայրահեղ շոգը կարող է ամիսներ տևել։

Հ. Թումանյան
2

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում բացվում է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը։ Բանակցությունների նախաշեմին երկրներն առաջարկել են օրակարգում ընդգրկել կլիմայի փոփոխությանը հարմարվելու ֆինանսավորման և առևտրի հարցերը։

Հ. Թումանյան
4

Գիտնականները պարզել են, թե ինչպես է դրոզոֆիլան հարսնյակի անշարժ փուլում սահմանափակում ջրի կորուստը։ Պաշտպանող լիպիդային շերտը ձևավորվում է դեռ թրթուրի կուտակած պաշարներից, իսկ դրա սինթեզին մասնակցող ֆերմենտի բացակայությունը շոգ ու չոր պայմաններում կարող է մահացու լինել։

Հ. Թումանյան
4

Ավազին խառնված մանրացված խեցիները նվազեցրել են դրա հատիկների միջև եղած ջրի թթվայնությունը և մեղմել երիտասարդ փափկամարմինների գեների ակտիվության փոփոխությունները։ Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիսի մասնաճյուղի գիտնականները դա դիտարկել են 90-օրյա լաբորատոր փորձարկման ընթացքում։

Հ. Թումանյան
4

Ձյան առատ տեղումներն ու ամպամածությունը կարող են մասամբ փոխհատուցել Արևելյան Անտարկտիդայի սառույցի կորուստը երկարատև տաքացման պայմաններում։ Նոր մոդելավորումը ցույց է տալիս, որ սառցային վահանի տարբեր հատվածների ապագան կախված է նաև մթնոլորտային շրջանառությունից, ոչ միայն ջերմաստիճանից։

Հ. Թումանյան
3

Անտարկտիկայի շուրջ ծովային սառույցի նվազումը շրջել է օվկիանոսի միջանկյալ ջրերի փոփոխության երկարամյա միտումը։ Նոր հետազոտության համաձայն՝ 2016–2024 թվականներին այդ ջրերը դարձել են ավելի աղի ու խիտ՝ նախկին աղազրկման փոխարեն։

Հ. Թումանյան
2

Բնության պահպանության միջազգային միության (IUCN) առաջին գլոբալ գնահատմամբ՝ մակերեսային տաք ջրերի մարջանային խութերի էկոհամակարգերի 96%-ին մինչև 2075 թվականը փլուզման ծայրահեղ վտանգ է սպառնում։ Այս դասակարգումը չի նշանակում, որ այդ խութերն արդեն վերացել են։

Հ. Թումանյան
4

Եղանակի օրական փոփոխությունները հաշվի առնելիս սառցադաշտերի ապագա կորուստն ավելի մեծ է ստացվում, քան ամսական տվյալներով հաշվարկելիս։ Նոր ուսումնասիրության մոդելում այդ տարբերությունը մինչև 2100 թվականը ծովի միջին մակարդակի բարձրացմանը հավելյալ 20–33 միլիմետր է ավելացնում՝ միայն սառցադաշտերի հաշվին։

Հ. Թումանյան
2

Կլիմայի վիճակի 2026 թվականի զեկույցում գիտնականներն արձանագրել են ջերմոցային գազերի խտության, օվկիանոսի ջերմության ու ծովի մակարդակի ռեկորդներ։ Միաժամանակ սառցադաշտերի հաստությունն ու Գրենլանդիայի սառցային զանգվածը հասել են դիտարկումների ընթացքում գրանցված նվազագույն արժեքների։

Հ. Թումանյան
8

1979–2023 թվականներին Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցածածկույթները միասին կորցրել են մոտ 11,3 տրիլիոն տոննա սառույց։ Այդ կորուստը համաշխարհային ծովի մակարդակը բարձրացրել է 3,14 սանտիմետրով, ընդ որում՝ հիմնական դերը խաղացել է սառույցի արագացող հոսքը դեպի օվկիանոս։