Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին. իրանական աղբյուրներ
Նշվում է, որ զինտեխնիկայի տեղափոխման նպատակը Հայաստանի Սյունիքի մարզում գործողություններն են: Իրանական աղբյուրը շեշտում է, որ լայնամասշտաբ պատերազմը կանխելու նպատակով անհրաժեշտ է իրանական զինուժն անհապաղ տեղակայել հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով:
Իրանական աղբյուրները թուրքական զինտեխնիկայի լուսանկարներ են տարածել` նշելով, որ Թուրքիան ուժեղացնում է Հայաստանի հետ սահմանին: Հաղորդվում է, որ այդ տեխնիկան նախկինում կիրառվել է Սիրիայում, իսկ ներկայումս զորավարժությունների անվան տակ տեղափոխվել են Հայաստանի հետ սահմանային գոտի:
Աղբյուրը նշում է, որ զինտեխնիկայի տեղափոխման նպատակը Հայաստանի Սյունիքի մարզում` հայ-իրանական սահմանի հատվածում գործողություններն են:
Հաղորդվում է, որ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Սյունիքի մարզի վրա և երկու պետությունները միացնել իրար: Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն` դա համարելով «Կարմիր գիծ» Իրանի համար: Ընդգծվում է, որ լայնամասշտաբ պատերազմը կանխելու նպատակով անհրաժեշտ է իրանական զինուժն անհապաղ տեղակայել հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով:
Իրանական աղբյուրը նաև նշել է, որ Արցախյան պատերազմը սկիզբ առավ 2020թ.` ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ: Համարվում է, որ հաջորդ պատերազմը կարող է համընկնել իրանական ընտրությունների հետ կամ ավելի շուտ:
Արյան բազմաթիվ քննությունների արդյունքները քիչ են կախված վերջին սնունդից անցած ժամանակից։ Հարավային Կորեայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցած մնալու պահանջը կարող է տարբեր լինել՝ կախված ստուգվող ցուցանիշից։
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում անասնաբույժները վիրահատել են Սփայդեր անունով հորթին, որը ծնվել էր երկու լրացուցիչ ոտքով։ Կենդանին ապաքինվել է և վերադարձել մոր մոտ։
SpaceX-ը նախատեսում է 2027 թվականին սկսել Starmind հաշվարկային արբանյակների արձակումը։ Արհեստական բանականության համար նախատեսված սարքերը պետք է սնուցվեն արևային էներգիայով և միասին աշխատեն որպես ուղեծրային տվյալների կենտրոններ։
Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հոկտեմբերի 5-ի որոշման մեջ պաշտոնանկության պատճառը չի նշվում։
Կոտայքի մարզում ավտոմեքենայից արձակված կրակոցներից երկու պարեկային ծառայող վիրավորվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է դեպքին առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձի։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները