Ապրիլի 26, 2021, 19:23
Խմբագրություն Hovhannisyan
446

Karo Paylane Hayots tsexaspanutyune tshanachox orinagits e nerkayatsrel Turqiayi mejlis

Թուրքիայի ժողովուրդների քրդամետ Ժողովրդավարական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիս է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ:

Փայլանը` Թուրքիայի մեջլիսում / © MassisPost / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Օրենքի նախագծում նշվում է, որ այդ սարսափելի հանցագործությունը պետք է ճանաչվի Թուրքիայի խորհրդարանի կողմից. «Հայոց ցեղասպանության զոհերը 106 տարի անց պետք է արդարության հասնեն»:

Օրինագիծը նաև նախատեսում է հանրային վայրերից Հայոց ցեղասպանության բոլոր պատասխանատուների անունների հեռացում և փոփոխություններ «Թուրքիայի քաղաքացիության մասին» օրենքում:

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հաղորդմամբ` օրինագծի հիմնավորման մեջ Փայլանը նշում է, որ Թուրքիայի խորհրդարանը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի, որպեսզի Հայոց ցեղասպանությունը կոչվի իր իսկական անունով:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն