317

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն արգելափակվեց

Բանաձևը սպառված չէ, այն հետագայում հնարավոր է՝ կրկին քննարկվի: Իսկ այս պահին Վաշինգտոնը նախընտրեց Անկարայի հետ հարաբերությունները չվատթարացնել:

Լինդսի Գրեհեմի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը
Լինդսի Գրեհեմի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը / ©LindseyGrahamSC / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

ԱՄՆ Սենատի հանրապետական անդամ Լինդսի Գրեհեմն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ներառումը Սենատի օրակարգ: Սենատորն օգտվել է իր իրավունքից, ըստ որի կարող է միայն 1 սենատորի ձայնով արգելափակվել բանաձևի ներառումն օրակարգ: Գրեհեմը բացատրել է, որ որոշման ընդունում պայմանավորված է ոչ թե անցյալով, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայով:

Սենատոր Գրեհեմը հույս է հայտնել, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան նստել սեղանի շուրջ և քննարկել այս հարցը: Բանաձևն արգելափակելու որոշումը հիմնավորել է՝ նշելով, որ սենատորները չպետք է վերաշարադրեն պատմությունը և այն ներկայացնեն այնպես, ինչպես չի եղել:

Ուշագրավ է, որ Գրեհեմը վետոյի կիրառման մասին որոշումն ընդունել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և հանրապետական սենատորների հանդիպումից հետո: Այսպիսով, Վաշինգտոնը նախընտրեց պահպանել Անկարայի հետ հարաբերություններն ու տանել դեպի կայունացում: Հիշեցնենք, որ հարաբերություններն առավել սրվել էին Թուրքիայի կողմից ՌԴ-ից Ս-400 համալիրներ գնելուց հետո:

Այսպիսով, սենատորի վետոն արգելափակում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը սենատի օրակարգում ներառելը։ Մասնագետները նշում են, որ արգելափակմամբ բանաձևն ամբողջությամբ կասեցված չէ. այն հետագայում կարող է կրկին քննարկվել:

https://www.facebook.com/photo.php?fbid=10157781372275421&set=a.386217890420&type=3&theater

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ընդունվել էր ԱՄՆ Սենատի Ներկայացուցիչների պալատի կողմից: Սակայն բանաձևը Սենատի հաստատմանը չհասավ, քանի որ նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայացավ: Էրդողանը հանրապետական սենատորների հետ քննարկել է նաև բանաձևի հարցը, ինչից հետո Գրեհեմը արգելափակել է բանաձի ներառումը Սենատի օրակարգ:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 3, 10:10
Հ. Թումանյան

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում աշխատանքային բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածություններն ու պատերազմի ավարտին ուղղված քայլերը։

Նոյեմբերի 4, 14:03
Հ. Թումանյան

Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։

Նոյեմբերի 3, 16:15
Հ. Թումանյան

Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։

Նոյեմբերի 1, 20:00
Հ. Թումանյան

Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։

Հոկտեմբերի 30, 11:14
Հ. Թումանյան

Հարավկորեական DAPA գործակալությունը հայտնել է ծովային հետևակի MAH հարվածային ուղղաթիռի մշակման ավարտի մասին։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին՝ սպառազինության, նավերից շահագործման և շրջակա միջավայրի ազդեցության փորձարկումներից հետո։

Հոկտեմբերի 30, 19:14
Հ. Թումանյան

Binance կրիպտոարժութային բորսան հայտարարել է, որ կիբերհարձակման հետևանքները վերացնելու համար իր միջոցներից պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպի ընդհանուր վնասը մոտ 6,3 միլիարդ դոլար է։ Բորսան խոստացել է ամբողջությամբ ծածկել օգտատերերի կորուստները։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն