Կորոնավիրուսով վարակվածության 113 նոր դեպք է հաստատվել (upd.)
Հայաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2386-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում մահվան 2 նոր դեպք է գրանցվել: Առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 25-ը:
ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 2386 դեպք՝ վերջին 24 ժամում ավելանալով 113-ով:
Մահացության երկու նոր դեպք է գրանցվել: Պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Կորոնավիրուսից մինչ օրս մահացել է 35 մարդ, ևս 4 վարակված մահացել են այլ պատճառներով:
Առողջացածների թիվը հասել է 1035-ի. նախորդ օրը դուրս են գրվել 25-ը: Փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Ապրիլի 2-ին կատարվել է ընդհանուր առմամբ 1035 թեստավորում, որից 922-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 24177 թեստավորում:
UPD. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ։
Նախարարի խոսքով՝ բուժաշխատողների շրջանում մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և խրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։
Մեկնաբանությունները