Հոկտեմբերի 30, 2019, 16:07
Խմբագրություն Hovhannisyan
309

Karavarutyune qnnarkum e nor odanav gnelu hartse

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ կառավարական օդանավը մի շարք պատճառներով չի կարող հատել Ատլանտյան օվկիանոսը:

Էդուարդ Աղաջանյանը պատասխանում է լրագրողների հարցերին / ©shantnews.am / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ քննարկվում է նոր օդանավ ձեռք բերելու հարցը: Խոսքը Վարչապետի օտարերկրյա այցերի համար նախատեսված օդանավի մասին է, որի կարիքը, ինչպես Աղաջանյանը նշել է, առկա:

Աշխատակազմի ղեկավարը, պատասխանելով սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարած ուղևորության վերաբերյալ հարցին, նշել է, որ մասնավոր ընկերությունից ինքնաթիռ վարձելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով:

Էդուարդ Աղաջանյանը՝ նոր օդանավի գնման մասին / ©Factor tv

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ օդանավը չի ունեցել անհրաժեշտ լցաբաք՝ հեռավորությունը հաղթահարելու համար վառելիք ապահովելու համար նախատեսված: Բացի այդ, օդաչուները չեն ունեցել Ատլանտյան օվկիանոսի վրայով չվերթ իրականացնելու համապատասխան լիցենզիա: Պատգամավոր Անի Սամսոնյանի այն հարցին, թե Կառավարությունը ի՞նչ լուծում է տալու այս խնդրին, որպեսզի հեռավոր այցերի համար կրկին մասնավոր ծառայություններ չվարձակալեն, Աղաջանյանը պատասխանել է, որ տարբերակներ քննարկվում են: Քննարկվող տարբերակներից մեկ, ըստ աշխատակազմի ղեկավարի, նոր ինքնաթիռի ձեռքբերումն է:

Ներկայումս տրամադրված ինքնաթիռը, ըստ Աղաջանյանի, հին է, չի համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիական չափորոշիչներին և ի վիճակի չէ իրականացնելու անհրաժեշտ ծառայությունների լիարժեք մատուցումը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2413061805680867

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-26-ը Գյումրիից անմիջապես մեկնել էր Միացյալ Նահանգներ: Թռիչքն իրականացնելու համար կառավարական օդանավի փոխարեն վարձակալվել էր մասնավոր ինքնաթիռ, որին հատկացվել էր մոտ 165 մլն դրամ:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն