121

ԱՄՆ-ի Հետաքննության դաշնային բյուրոն ռուսական հավելվածներն անվանել է հակահետախուզական վտանգ

Որպես օրինակ է նշվել լուսանկարների խմբագրման FaceApp հավելվածը, որի վերաբերյալ հարց էր բարձրացրել սենատոր Չակ Շումերը:

Հետաքննության դաշնային բյուրոյի ծառայողներ
Հետաքննության դաշնային բյուրոյի ծառայողներ / ©cnbc.com / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) համարել է, որ Ռուսաստանում թողարկված բոլոր բջջային հավելվածները կրում են «պոտենցիալ հակահետախուզական վտանգ»: ՀԴԲ տվյալներով՝ ռուսական իշխանությունները կարող են հեռակա հասանելիություն ձեռք բերել դեպի ռուսական ցանցի բոլոր կոմունիկացիաները և սերվերները՝ առանց պրովայդերի թույլտվության:

Նման հայտարարությամբ ԱՄՆ անվտանգային գերատեսչությունը պատասխանել է Դեմոկրատական կուսակցության սենատոր Չակ Շումերի նամակին: Վերջինս լուսանկարների խմբագրման FaceApp հավելվածն անվանել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ և խնդրել է միջոցներ ձեռնարկել: ՀԴԲ-ն հայտարարել է, որ զգուշավորությունը վերաբորում է նաև նշված հավելվածին:

Հուլիս ամսին FaceApp-ի հեղինակները պատմել են, որ երրորդ անձնանց ոչ մի տեղեկություն չեն փոխանցում: Նրանց խոսքով՝ հավելվածի բոլոր գործառույթները հասանելի են առանց գրանցման և դեպի համակարգ մուտքի, այդ պատճառով տվյալների մեծ մասն օգտատերերին նույնականացնելու համար ընդհանրապես չեն ստացվում:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 3, 10:10
Հ. Թումանյան

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում աշխատանքային բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածություններն ու պատերազմի ավարտին ուղղված քայլերը։

Նոյեմբերի 4, 14:03
Հ. Թումանյան

Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։

Նոյեմբերի 3, 16:15
Հ. Թումանյան

Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։

Հոկտեմբերի 30, 08:07
Հ. Թումանյան

Շվեդիայի 10 հիվանդանոցի կոյուղաջրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների մնացորդները նպաստում են դեղակայուն բակտերիաների գերակշռմանը։ Գիտնականներն այդ ազդեցությունը հիմնականում կապել են ցիպրոֆլոքսացինի և ցեֆոտաքսիմի հետ։

Նոյեմբերի 1, 20:00
Հ. Թումանյան

Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։

Հոկտեմբերի 30, 11:14
Հ. Թումանյան

Հարավկորեական DAPA գործակալությունը հայտնել է ծովային հետևակի MAH հարվածային ուղղաթիռի մշակման ավարտի մասին։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին՝ սպառազինության, նավերից շահագործման և շրջակա միջավայրի ազդեցության փորձարկումներից հետո։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն