Avstraliayum tesaxtsiknere khaytnaberen smartfone dzerqin varordnerin
Արհեստական բանականության օգնությամբ աշխատող այս տեխնոլոգիան առաջին անգամ է կիրառվում: Համակարգի արձանագրած խախտումը փոխանցվելու է ոստիկաններին, ովքեր կայացնելու են վերջնական որոշումը:
Ավստրալական Հարավային Նոր Ուելս նահանգի կառավարությունը շահագործման է հանձնել առաջին տեսախցիկները, որոնք ինքնուրույն արձանագրում են վարորդի կողմից սմարթֆոնով օգտագործելը՝ մեքենան վարելիս: Համակարգն նեյրոցանցն օգտագործում է կադրերի գնահատման համար և հավանական խախտումների լուսանկարները փոխանցում է ոստիկանությանը:
Առաջին երեք ամիսներին համակարգն աշխատելու է պիլոտային ռեժիմով. վարորդները չեն տուգանվի, միայն կնախազգուշացվեն: Հաղորդվելու է, որ փորձարկումից հետո սահմանվելու են բարձր տուգանքներ. սովորական ճանապարհին խախտման դեպքում վարորդները կտուգանվեն 344 ավստրալական դոլարով (մոտ 110 հազար դրամ)՝ ստանալով 5 տուգանային միավոր: Դպրոցների մոտակայքում խախտում անելու դեպքում տուգանքի չափը կկազմի 457 ավստրալական դոլար կամ մոտ 150 հազար դրամ (10 միավոր):
Համակարգն ինքնուրույն է գտնելու խախտումն անողներին՝ վերլուծելով լուսանկարները, սակայն սխալներից խուսափելու նպատակով վերջնական որոշումը կայացնելու է մարդը: Իշխանությունները վստահ են, որ դրանով կնվազեցվեն ՃՏՊ-ները: Հաղորդվում է, որ անկախ մոդելավորման համաձայն՝ տեսախցիկներն առաջիկա 5 տարիների ընթացքում կարող են կանխել 100 մահացու և լուրջ վթար:
Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.
Понятно
Что-то в вашем комментарии показалось подозрительным, поэтому перед публикацией он пройдет модерацию.
Понятно
Из-за нарушений правил сайта на ваш аккаунт были наложены ограничения. Если это ошибка, напишите нам.
Понятно
Наши фильтры обнаружили в ваших действиях признаки накрутки. Отдохните немного и вернитесь к нам позже.
Понятно
Последние комментарии