215

Պոկերային սեղանը՝ համավարակի պայմաններում

Ֆլորիդայի խաղատներից մեկում փորձարկում են պոկերային նոր սեղանները, որոնք շրջապատված են օրգանական ապակիով: Օգտատերերը, սակայն, քննադատել են մտահղացումը:

«Անվտանգ» խաղատուն
«Անվտանգ» խաղատուն / © Andy Slater / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Ֆլորիդայի խաղատներից մեկը փորձարկում է պոկերային նոր սեղանները, որոնք պետք է ապահովեն խաղացողների անվտանգությունը՝ համավարակի պայմաններում: Կառուցվածքը կազմված է սովորական խաղասեղանից՝ շրջապատված օրգանական թափանցիկ ապակիով (պլեքսիգլաս), որի ներքևի հատվածը բաց է:

Թվիթերյան օգտատերերն ուշադրություն են դարձրել նման լուծման թույլ տեղերին: Օրինակ՝ հարցրել են՝ արդյո՞ք խաղաթղթերը յուրաքանչյուր անգամ խաղացողներին բաժանելուց առաջ ախտահանվում են, կամ ինչպե՞ս են շրջանցում խաղանիշերը:

Օգտատերերը նաև նշել են, որ միևնույն տարածքում կորոնավիրուսով հնարավոր վարակվածների հետ գտնվելու դեպքում վտանգը չի նվազում նույնիսկ պլեքսիգլասի դեպքում:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 3, 10:10
Հ. Թումանյան

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում աշխատանքային բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածություններն ու պատերազմի ավարտին ուղղված քայլերը։

Նոյեմբերի 4, 14:03
Հ. Թումանյան

Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։

Նոյեմբերի 3, 16:15
Հ. Թումանյան

Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։

Հոկտեմբերի 30, 19:14
Հ. Թումանյան

Binance կրիպտոարժութային բորսան հայտարարել է, որ կիբերհարձակման հետևանքները վերացնելու համար իր միջոցներից պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպի ընդհանուր վնասը մոտ 6,3 միլիարդ դոլար է։ Բորսան խոստացել է ամբողջությամբ ծածկել օգտատերերի կորուստները։

Հոկտեմբերի 30, 08:07
Հ. Թումանյան

Շվեդիայի 10 հիվանդանոցի կոյուղաջրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների մնացորդները նպաստում են դեղակայուն բակտերիաների գերակշռմանը։ Գիտնականներն այդ ազդեցությունը հիմնականում կապել են ցիպրոֆլոքսացինի և ցեֆոտաքսիմի հետ։

Նոյեմբերի 1, 20:00
Հ. Թումանյան

Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն