Չինացի հետազոտողները բացատրել են SARS-CoV-2-ի բացասական ազդեցության մեխանիզմը և նրա հետ կապված 2 դեղամիջոցների արդյունավետությունը
Կորոնավիրուսի հարուցիչ SARS-CoV-2-ը ոչ կառուցվածքային սպիտակուցների օգնությամբ վնասում է հեմոգլոբինը: Այն հանգեցնում է բորբոքային գործընթացների ուժգնացմանը և թոքերում «անթափանց ապակու» առաջացմանը:
Սիչուանի համալսարանից Վենչժուն Լյուի և Իբինյան համալսարանից Հուալան Լիի կողմից կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ SARS-CoV-2 վիրուսը կարող է հարձակում գործել մարդու էրիթրոցիտների վրա՝ կապվելով հեմոգլոբինի մոլեկուլների հետ: Դա հանգեցնում է արյունատարով թթվածնի տեղափոխման խախտմանը:
Գեմոգլոբինը մետաղ պարունակող բարդ սպիտակուց է, որն ունակ է հետադարձությամբ կապվել թթվածնի հետ: Հեմոգլոբինի յուրաքանչյուր մոլեկուլի կենտրոնում հեմն է (արյուն) կամ պորֆիրինային միջուկը, որը պարունակում է երկվալենտ երկաթի ատոմ. այն ունակ է ամրակապելու 4 հատ O2 մոլեկուլների: Թոքերում հավաքելով թթվածին՝ էրիթրոցիտները հեմոգլոբինի օգնությամբ այն տեղափոխում են մարմնի տարբեր մասեր ու օրգաններ:
SARS-CoV-2-ի վիրուսային մասնիկներն էրիթրոցիտների հետ անմիջապես չեն փոխազդվում: Դրա համար պատասխանատու են մի շարք ոչ կառուցվածքային (վիրուսային կապսիդի մաս չհանդիսացող) սպիտակուցներ, որոնք կոդավորում են վիրուսային ՌՆԹ-ն: Նման պրոտեինները հեշտացնում են տիրոջ օրգանիզմում վիրուսի ամրացման և կրկնապատկման գործը՝ արգելափակելով բջջային մեխանիզմները և կենսաքիմիական ուղիները:
Չինացի գիտնականները պարզել են, որ այդ ոչ կառուցվածքային վիրուսային սպիտակուցներից որոշները մուտք են գործում էրիթրոցիտների մեջ և պորֆիրինային միջուկներից երկաթը դուրս են բերում: Դա արյունային կարմիր մասնիկներին զրկում է թթվածի մատակարարման հնարավորությունից: Հետազոտողներին հաջողվել է նույնականացնել 3 այդպիսի պրոտեինների՝ orf1ab, ORF10 և ORF3a, որոնց կապը հեմոգլոբինի մոլեկուլի բետա շղթայի հետ հանգեցնում է երկաթի տարրաբաժանմանը: Հեմի հետ կապվելուն կարող են մասնակցել վիրուսի մակերեսային գլիկոպրոտեինը և ORF8 սպիտակուցը:

Նման փոխազդեցությունը հանգեցնում է թոքերում բորբոքային գործընթացների ուժգնացմանը, թերթթվածնարյունությանը (հիպօքսեմիա), սուր շնչառական դիսթրես-համախտանիշի (ՍՇԴՀ) ախտանշանների զարգացմանը և բազմաօրգանային թթվածնային անբավարարությանը: Վիրուսային սպիտակուցների ամրակցումը հեմի հետ բացատրում է նաև կորոնավիրուսով առանց ախտանշանների հիվանդացածների մոտ այսպես կոչված անթափանց ապակու ախտանշանի ի հայտ գալը. այն արտահայտվում է թոքային հյուսվածքի թափանցիկության նվազմամբ՝ պայմանավորված թոքաբշտիկների օդայնության նվազմամբ և թոքաբշտիկներում հեմոգլոբինի կուտակմամբ: Պորֆիրինային միջուկի վրա վիրուսի ազդեցության անուղղակի նշան է նաև որոշ հիվանդների արյան մեջ երկաթ պարունակող ֆերիտին սպիտակուցների շատացումը:
Նոր բացահայտումը բացատրում է հիդրոքսիքլորոքինի և ֆավիպիրավիրի արդյունավետությունը Covid-19-ի բուժման համար: Վերջերս ֆրանսիացի գիտնական Դիդյե Ռաուլը հայտարարել էր, որ մալարիան բուժող հիդրոքսիքլորոքինի միջոցով ավելի քան 1000 մարդ բուժվել է կորոնավիրուսից: Լյուի և Լիի հաստատման համաձայն` քլորոքինն ունակ է արգելափակելու orf1ab, ORF3a և ORF10 սպիտակուցների հարձակումը, ինչպես նաև կանխարգելել հեմոգլոբինի հետ ORF8-ի միացումը: Դա թույլ է տալիս նվազեցնել վիրուսային վարակի բացասական ազդեցությունը թոքերի վրա և օրգանիզմի վրա՝ ընդհանրապես:
Ինչ վերաբերում է ֆավիպիրավիրին, ապա այն հակավիրուսային դեղամիջոց է՝ հաջողված բազմաթիվ ՌՆԹ վիրուսների դեմ պայքարում: Այն առավել ուղղորդված գործողություն է ցուցաբերում SARS-CoV-2-ի դեմ, արգելափակում է մակերեսային գլիկոպրոտեինները և ORF7a վիրուսային սպիտակուցները՝ վիրուսին թույլ չտալով ներթափանցել բջջի մեջ, իսկ նրա սպիտակուցին՝ ձևափոխել հեմոգլոբինի մոլեկուլները:
Լիի և Լյուի կողմից ներկայացված՝ վիրուսային սպիտակուցները միացնող մեխանիզմը կարող է հիմք հանդիսանալ այն ֆենոմենի, որ երեխաները հաճախ թեթև են տանում կորոնավիրուսային վարակը: Ինչպես վերը նշվել է, վիրուսային սպիտակուցները երկաթը տարրալուծում են՝ փոխազդվելով հեմոգլոբինի բետա շղթայի հետ: Վերջինս հանդիսանում է HbA-յի՝ հասուն մարդու նորմալ հեմոգլոբինի կառուցվածքային մասը: Երեխաների արյան մեջ գերակշռում է այսպես կոչված ֆետալային HbF հեմոգլոբինը, որը բետա շղթաներ չունի և, հավանաբար, խոցելի չէ վիրուսային սպիտակուցների համար:
Հնարավոր է՝ հեմոգլոբինի կառուցվածքի նման առանձնահատկությունը պայմանավորում է Աֆրիկայի որոշ երկրներում վարակվածության ոչ բարձր մակարդակը: Այն շրջաններում, որտեղ մալարիան տարածված է, շատ են թալասեմիայով հիվանդները: Այն գենետիկ հիվանդություն է, որի կրողի մոտ սինթեզվում է մուտանտային հեմոգլոբին՝ առանց բետա շղթաների:
Հետազոտողների եզրակացությունները կարող են հանգեցնել Covid-19-ով ծանր հիվանդների բուժման մարտավարության վերանայմանը: Հավանաբար՝ թոքերի օդափոխման ընդունված մեթոդը և ՍՇԴՀ-ի դեպքում շնչառական աջակցությունը կարող են վնասել կորոնավիրուսային թոքաբորբով հիվանդին՝ վնասելով թոքերը: Եթե ներկայացված եզրակացությունները ճիշտ են, ապա ավելի օգտակար կարող են լինել արյան փոխներարկումը և պացիենտների հիպերբարիկ օքսիգենացիան:
Չինացի գիտնականների աշխատանքը սպասում է գրախոսությանը, և եզրակացությունների ճշմարտացիությունը պետք է հաստատվի այլ հետազոտություններով: Աշխատության հեղինակները նաև պնդում են, որ պետք չէ ինքնուրույն սկսել ֆավիպիրավիրով և հիդրոքսիքլորոքինով բուժումը. խորհուրդ են տալիս դրանք օգտագործել միայն բժշկի ցուցումով:
2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։
Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։
Հայաստանի՝ չեխական L-39 Skyfox ուսումնական ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորության մասին ենթադրությունները կապում են երկու իրադարձության հետ՝ չբացահայտված պատվիրատուի համար չորս մեքենայի արտադրության և Վահագն Խաչատուրյանի՝ Aero Vodochody այցի։ Սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատում Հայաստանի հետ պայմանագրի առկայությունը։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները