2

Գիտնականները պարզել են, թե ինչու են բակտերիալ գաղութները շրջվում ներսից դուրս

Թթվածնի պակասը կարող է փոխել բակտերիալ գաղութի ներքին ուժերի հավասարակշռությունը՝ առաջացնելով բջիջների հոսք կենտրոնից դեպի մակերես։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, թե ինչպես է այդ ֆիզիկական անկայունությունը գաղութը շրջում ներսից դուրս և նպաստում բակտերիաների տարածմանը։

Պիլիներով իրար կապված գոնոկոկերի մանրադիտակային պատկերը
Պիլիներով կապված գոնոկոկեր․ մանրադիտակային պատկեր / © Berenike Maier, CECAD Imaging Facility, Քյոլնի համալսարան

Քյոլնի համալսարանը նոյեմբերի 27-ին հայտնել է, որ իր կենսաֆիզիկոսներն ու գործընկերները բացահայտել են բակտերիալ գաղութների վերակազմավորման մեխանիզմը։ Աշխատանքը նույն օրը հրապարակվել է Nature Physics ամսագրում։

Հետազոտողները ուսումնասիրել են Neisseria gonorrhoeae բակտերիաները՝ գոնորեայի հարուցիչը։ Բակտերիաների համար գաղութ կամ կենսաթաղանթ կազմելը կարող է պաշտպանություն ապահովել արտաքին ազդեցություններից։ Սակայն խիտ համայնքի ներսում սննդանյութերն ու թթվածինը հասանելի են սահմանափակ քանակով, և բջիջների վիճակը տարբերվում է մակերեսին գտնվողների վիճակից։

Թիմը պարզել է, որ գաղութի կենտրոնում թթվածնի սպառմանը զուգընթաց թուլանում է բակտերիաների փոխադարձ ձգողությունը։ Այն պայմանավորված է բջջի մակերեսի բարակ ելուստների՝ պիլիների աշխատանքով։ Արդյունքում ձևավորվում է թույլ կապակցված միջուկ՝ ավելի ամուր կապակցված արտաքին շերտի ներսում։

Մանրադիտակային դիտարկումներում գաղութի կենտրոնի բջիջները հոսել են դեպի եզր և ճեղքել արտաքին շերտը։ Դրանց մի մասը տարածվել է շրջակա միջավայրում, մյուս մասը՝ սկզբնական գաղութի մակերեսի շուրջ։ Արտազատված կենդանի բակտերիաները կարողացել են նոր գաղութներ կազմել։

Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ նման կառուցվածքում կարող է առաջանալ մազանոթային անկայունությանը համանման ֆիզիկական երևույթ։ Այսպիսով, գաղութի ընդհանուր ձևի փոփոխությունը բացատրվում է նաև բջիջների միջև գործող ուժերի անհավասար բաշխմամբ՝ կապված տեղային քիմիական պայմանների հետ։

Արդյունքը ստացվել է լաբորատոր գաղութների վրա։ Հեղինակները հետագայում նախատեսում են դրանց տարածական և ժամանակային փոփոխություններն ուսումնասիրել վարակի մոդելներում։ Համալսարանի գնահատմամբ՝ աշխատանքը կարող է օգնել հասկանալու, թե ինչպես է գաղութային կյանքը կապված բակտերիաների՝ հակաբիոտիկների ազդեցությանը դիմանալու ունակության հետ։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 28, 08:10
Հ. Թումանյան

MIT-ի հետազոտողները համադրել են հակաբակտերիալ նյութի տեղային ակտիվացումն ու արյան մեջ դրա ավելցուկը չեզոքացնող սպիտակուցը։ Մկների թոքաբորբի մոդելներում համակցությունը նվազեցրել է թոքերի բակտերիալ բեռը՝ միաժամանակ սահմանափակելով լյարդի վնասումը։

Նոյեմբերի 28, 11:24
Հ. Թումանյան

Ուկրաինական առաջին ստորաբաժանումը սկսել է մարտական պայմաններում կիրառել և յուրացնել Tryzub-3000 լազերային համալիրը, հայտնել է արտադրող Celebra Tech-ը։ Ընկերությունը նկարագրել է դրոնների տեսախցիկների դեմ փորձարկումները, սակայն դրանց մանրամասն արդյունքները հրապարակված չեն։

Նոյեմբերի 27, 22:13
Հ. Թումանյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը՝ ավարտելով դրա վավերացման ներպետական ընթացակարգը։ Որոշումը նոյեմբերի 27-ին հրապարակվել է երկրի պաշտոնական տեղեկագրում։

Նոյեմբերի 24, 16:07
Հ. Թումանյան

Արևմտյան Ավստրալիայի երկու հնավայրերի կենդանական մնացորդների ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել այն պատկերացումը, թե հնագույն մարդկանց բազմազան սննդակարգը պարտադիր սննդի պակասի հետևանք էր։ Հետազոտողների մեկնաբանությամբ՝ տարբեր կենդանիներ որսալը կարող էր լինել առատ, բայց փոփոխական պաշարներից օգտվելու ճկուն ռազմավարություն։

Նոյեմբերի 25, 08:06
Հ. Թումանյան

«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։

Նոյեմբերի 24, 17:07
Հ. Թումանյան

Quantum WIY Industries-ի հաղորդմամբ՝ SPYS որսացող անօդաչուն Ուկրաինայում խոցել է ռուսական ռեակտիվ «Գերան-5 Կ5-Կ» հարվածային անօդաչու։ Ընկերությունը համակարգը մշակում է արագընթաց թիրախներից քաղաքներն ու կենսական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն