89

Նոր համակարգը կարող է պարզել պատի հետևում կանգնածի ինքնությունը

XModal-ID տեխնոլոգիան Wi-Fi-ի ազդանշանի վրա հիման վրա քայլվածքի միջոցով փակ տարածությունում կարողանում է նույնականացնել մարդուն՝ տարբերելով հանցագործին անմեղից:

XModal-ID-ն ճանաչում է հանցագործին
XModal-ID-ն ճանաչում է հանցագործին / ©riafan.ru / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

XModal-ID տեխնոլոգիան Wi-Fi-ի ազդանշանի վրա հիման վրա քայլվածքի միջոցով փակ տարածությունում կարողանում է նույնականացնել մարդուն՝ տարբերելով հանցագործին անմեղից:

Պատկերացրեք՝ կասկածյալը, թալանելով բանկը, կարող է թաքնվել շինության տարածքներից մեկում: Բայց արդյո՞ք պատի հետևում հանցագործն է, թե՞ կարող է տուժել անմեղ անձնավորություն: Այժմ դրանում կարելի է համոզվել՝ օգտագործելով XModal-ID համակարգը և անվտանգության տեսախցիկները:

Պրոֆեսոր Յասամին Մոստոֆիի խմբի կողմից ստեղծված XModal-ID-ը քայլվածքի առանձնահատկությունների ճանաչման և այն 3D մոդելավորման մեջ տեղադրման համար օգտագործում է տեսանյութերը: Այդ մոդելի հիման վրա հաշվի է առնվում ազդեցությունը, որը մարդն իր քայլվածքով թողնում է անլար ազդանշանի վրա:

Այնուհետև, օգտագործելով Wi-Fi ընդունիչն ու ցրիչը, XModal-ID-ն նույնականացնում է մարդուն՝ նույնիսկ եթե նա գտնվում է փակ տարածությունում: XModal-ID-ն արդեն արձանագրել է նույնականացման 84%-անոց հուսալիություն: Նախատեսվում է, որ հետագայում այդ թիվը կմեծանա:

XModal-ID-ի աշխատանքի սկզբունքը / ©Mostofi Lab

Յասամին Մոստոֆիի խոսքով՝ տեխնոլոգիայի շնորհիվ պարզվում է, թե պատի հետևում գտնվող անձն այն նույն մարդն է, ով տեսանյութում է երևում: Գործընթացում օգտագործվում է նույնիսկ Wi-Fi-ի՝ վաճառքում գտնվող սովորական սարքեր: Հեղինակը նշել է, որ համակարգին պետք են ընդամենը անլար ազդանշան, կարիք չկա նրան վարժեցնել տեսանյութերին, չի պահանջվում նախապես հայտնի տարածք:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 10, 12:09
Հ. Թումանյան

Արյան բազմաթիվ քննությունների արդյունքները քիչ են կախված վերջին սնունդից անցած ժամանակից։ Հարավային Կորեայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցած մնալու պահանջը կարող է տարբեր լինել՝ կախված ստուգվող ցուցանիշից։

Հոկտեմբերի 11, 15:01
Հ. Թումանյան

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում անասնաբույժները վիրահատել են Սփայդեր անունով հորթին, որը ծնվել էր երկու լրացուցիչ ոտքով։ Կենդանին ապաքինվել է և վերադարձել մոր մոտ։

Հոկտեմբերի 9, 12:22
Հ. Թումանյան

SpaceX-ը նախատեսում է 2027 թվականին սկսել Starmind հաշվարկային արբանյակների արձակումը։ Արհեստական բանականության համար նախատեսված սարքերը պետք է սնուցվեն արևային էներգիայով և միասին աշխատեն որպես ուղեծրային տվյալների կենտրոններ։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

Հոկտեմբերի 5, 16:45
Հ. Թումանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հոկտեմբերի 5-ի որոշման մեջ պաշտոնանկության պատճառը չի նշվում։

Հոկտեմբերի 5, 16:47
Հ. Թումանյան

Կոտայքի մարզում ավտոմեքենայից արձակված կրակոցներից երկու պարեկային ծառայող վիրավորվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է դեպքին առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձի։

Սեպտեմբերի 22, 12:47
Հ. Թումանյան

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Հ. Թումանյան

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 29, 11:43
Հ. Թումանյան

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն