24.08.2020, 11:44
Խմբագրություն Hovhannisyan

Perseverance-in hetevelu artsants tsarayutyun e stextsvel

Perseveranc ռովերը և Ingenuity ուղղաթիռը պատմության մեջ կարող են մնալ որպես Մարսի անցյալի գաղտնիքները բացահայտող սարքավորումներ: Դրանք Կարմիր մոլորակ կհասնեն 2021թ. փետրվարին, իսկ մինչ այդ NASA-ն առաջարկում է հետևել նրա տիեզերական ընթացքին:

Eyes on the Solas System / © NASA / Автор: неизвестен, фото предоставлено пользователем

Eyes on the Solar System ծառայության միջոցով յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ տիեզերական գործակալության թիմի անդամ: Ծրագրում առկա են մեծաթիվ գործառույթներ: Հնարավոր է ոչ միայն դիտել թռիչքը, այլև սարքավորումը համեմատել երկնային այլ մարմինների հետ, մանրամասն դիտարկել դրանք: Ծրագիրն ունի նաև 3D ռեժիմ, որով նույնպես կարելի է դիտել թռիչքը: Այս դեպքում միայն հատուկ ակնոցներ են անհրաժեշտ:

Mars 2020 առաքելության նախագծման և տեղորոշման մենեջեր Ֆերնանդո Աբիլեյրան նշել է, որ Արեգակնային համակարգն այդ ծառայության միջոցով դիտելիս հետագծի վերաբերյալ նույն տվյալներն են երևում, որոնք տեղորոշման անձնակազմն օգտագործում է Perseverance-ի ուղղությունը Մարսի վրա կարգավորելու համար: Նրա խոսքով՝ այս ծառայությունն այն վայրն է, որտեղ հնարավոր է ճամփորդել գործակալության անձնակազմի հետ միասին:

Հավելենք, որ երբ Perseverance-ը հասնի Մարսին, վայրէջք է կատարելու Ջեզերո խառնարանի մոտ: Այնուհետև ռովերն աշխատանքներ է տանելու՝ Կարմիր մոլորակի վրա մանրէների կյանք որոնելու ուղղությամբ:

Perseveranc-ի ընթացքին հետևելուց բացի՝ ծառայությունը նախատեսում է է նաև Արեգակնային համակարգի այլ մարմինների ուսումնասիրություն: Գիսավորներ, մոլորակներ, աստղեր և տիեզերական սարքավորումներ. այդ ամենն առկա է Eyes on the Solar System-ում: Ամենաուշագրավ հնարավորություններից մեկն այն է, որ կարելի է ոչ միայն իրական ժամանակում տեսնել տիեզերքը, այլև դիտել անցյալն ու նույնիսկ ապագան: Ծրագիրը տրամադրում է արխիվային տվյալներ և տիեզերագնացների կանխատեսումներ:

Սարքավորումները դեպի Կարմիր մոլորակ են ուղևորվել 2020թ. հուլիսի վերջին և տեղ կհասնեն շուրջ 7 ամսվա թռիչքից հետո՝ 2021թ. փետրվարին:

Нашли опечатку? Выделите фрагмент и нажмите Ctrl + Enter.
Подписывайтесь на нас в Telegram, Яндекс.Новостях и VK
[miniorange_social_login]

Комментарии

Написать комментарий