Հունիսի 27, 2019, 16:48
Հրաչուհի Almastyan
298

Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժումը կիրականացվի անվճար

Հայաստանի Հանրապետությունում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար։ Կառավարությունն այս որոշումն ընդունեց հունիսի 27-ին կայացած նիստում:

/ Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

«Մինչ այժմ այդ հնարավորությունից օգտվում էին մինչեւ 7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած եւ մի շարք այլ խմբերի ընտանիքների երեխաները: Փոփոխության արդյունքում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք ունեցող մինչեւ 18 տարեկան շահառուների քանակը ավելանում է մոտ 200 հազար անձով։ Այս ծրագիրը կնպաստի առողջ սերունդ ունենալուն», – ասված է որոշման հիմնավորման մեջ:

Ծրագիրն իրականացնելու համար առողջապահության նախարարությանը կտրամադրվի 12 մլրդ 33 մլն դրամ:

Ծրագրով՝ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամների եւ հատուկ խմբերում ընդգրկված այլ քաղաքացիների բուժօգնության փաթեթը եւս կընդլայնվի` ընդգրկելով սրտի վիրահատական ծառայությունների եւ նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունները։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

Սեպտեմբերի 28, 20:32
Ruslan

Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։

Սեպտեմբերի 25, 23:43
Ruslan

Հայաստանի՝ չեխական L-39 Skyfox ուսումնական ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորության մասին ենթադրությունները կապում են երկու իրադարձության հետ՝ չբացահայտված պատվիրատուի համար չորս մեքենայի արտադրության և Վահագն Խաչատուրյանի՝ Aero Vodochody այցի։ Սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատում Հայաստանի հետ պայմանագրի առկայությունը։

Սեպտեմբերի 22, 12:47
Ruslan

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 28, 20:32
Ruslan

Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։

Սեպտեմբերի 19, 20:24
Ruslan

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 22, 12:47
Ruslan

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 20, 13:12
Ruslan

Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն