Erevann amenaanvtang qaxaqneri 20-yakum e
Առաջխաղացմանը նպաստել է Թավշյա հեղափոխությունը, երբ բազմահազարանոց ցույցերին զուգահեռ բախումներ եւ միջադեպեր տեղի չունեցան։
Numbeo տեղեկատվական պորտալի տվյալներով՝ Երևանն ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների ցանկում։ Հայաստանի մայրաքաղաքը հանցագործությունների 21,13 գործակցով եւ անվտանգության 78,87 գործակցով հայտնվել է 328 քաղաքների ցանկի լավագույն 20-յակում` 310-րդ կետում։
Նախորդ տարի Երևանը գտնվել է 270-րդ կետում։ Այս տարվա տվյալներում առաջխաղացմանը նպաստել է Հայաստանում 2018թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, երբ բազմահազարանոց ցույցերին զուգահեռ բախումներ եւ միջադեպեր տեղի չունեցան։

Տարածաշրջանի մյուս քաղաքների մոտ պատկերը հետևյալն է. Թբիլիսին ավելի բարվոք դիրքում է՝ 312-րդ կետում, Մինսկը՝ 292, Բաքուն՝ 243, Մոսկվան՝ 185, իսկ Կիևը՝ 127-րդ կետում։
Աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկը գլխավորում են Աբու Դաբին, Դոհան, Քվեբեկը, Թայբեյը, Մյունխենը։ Վտանգավորների առաջին հնգյակում են Կարակասը, Պիտերմարիցբուրգը, Պորտ Մորսբին, Սան Պեդրո Սուլան, Պրետորիան։

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Verjin meknabanutyunnere