Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող, պահեստազորի գնդապետ Վահան Ավետիսյանից
Մեղավորներն ավելի մոտ են Ձեզ կանգնած, քան դուք կարող եք ենթադրել. Վահան Ավետիսյան:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Վարչապետ, Ձեզ է դիմում պահեստազորի գնդապետ Վահան Ավետիսյանը, ով շուրջ 35 օր է՝ շինծու մեղադրանքով ապօրինաբար պահվում է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: 1992 թվականից մինչև 2019 թվականի հունվարի 14-ը ծառայել եմ ՀՀ զինված ուժերում՝ այդ ողջ ընթացքում բարձր պահելով սպայի անունը: 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո համարձակություն եմ ունեցել մասնագիտական հիմնավորված կարծիք հայտնելու և կասկածի տակ դնելու ՍՈւ-30 ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարությունը ՀՀ ԶՈւ-ի համար։
Դրանից անմիջապես հետո ենթարկվել եմ հետապնդումների ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից, ինչն արտահայտվել է 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իմ գործունեության անդադար ու բազմակողմանի ստուգումներով ու փորձարկումներով, որի արդյունքում չի բացահայտվել գեթ մեկ էական թերություն կամ խախտում, որի հիման վրա հնարավոր կլիներ ինձ վարկաբեկել ու ինձանից ձերբազատվել: Դրան հետևեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի անօրինական ցուցումը ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահին, ում կողմից պատրաստված կեղծ նյութերի հիման վրա 2019 թվականի հունվարի 14-ին մեկ օրվա ընթացքում ՊՆ նախարարն անօրինական կերպով ինձ զորացրեց զինված ուժերից՝ «առողջական վիճակից ելնելով» ձևակերպմամբ։
Զինված ուժերից զորացրվելուց հետո ԱԺ Պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրավերով 2019 թվականի մայիսին ընդունվել եմ աշխատանքի նշված հանձնաժողովում որպես համակարգող փորձագետ։ Հանձնաժողովի անդամ պատգամավորների քվեարկությամբ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում միաձայն ընտրվել եմ որպես ռազմական փորձագետ և անցել գործի։ Հայտնում եմ, որ հիշյալ հանձնաժողովում միակ ռազմական փորձագետն եմ, և իմ գործունեության արդյունավետությամբ էր մեծապես պայմանավորված հիշյալ հանձնաժողովի աշխատանքների դրական ելքը:
Դրանից անմիջապես հետո ԶՈւ ղեկավարությունը պարբերաբար փորձեր է արել անօրինական ձևով ամեն կերպ խոչընդոտելու իմ գործունեությունը Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում՝ դրանով նպատակ հետապնդելով թույլ չտալ, որ ինձ հասու լինեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կարողանամ լիարժեք ուսումնասիրել Քառօրյայի նյութերը և բացահայտեմ այն բազմաթիվ հանցավոր կեղծիքներն ու բացթողումները, որոնք իրականացրել են նշված գեներալները, ու որոնց արդյունքում մենք ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք։
Չհասնելով ցանկալի արդյունքի՝ Ա․ Դավթյանը և Ս․ Գալստյանն իրենց հովանավոր՝ Ձեր խորհրդական գեներալ-լեյտենանտ Արշակ Կարապետյանի միջոցով փորձել են ինձ վրա ճնշում գործադրել ու վախեցնել՝ սպառնալով և նախազգուշացնելով, որ ցանկացած միջոցի դիմելու են, որ ինձ հեռու պահեն Ապրիլյան քառօրյայի նյութերի ուսումնասիրությունից։ Փաստորեն, նրանք հասան իրենց նպատակին. ՀՀ ԱԱԾ-ի կողմից հանկարծ հարուցվեց քրեական գործ, որով ներկայումս ունեմ մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Ինձ մեղադրում են հանրորեն վտանգավոր արարքի կատարման մեջ, որը ես ի պաշտոնե անգամ մեծ ցանկության դեպքում չէի կարող կատարել:
Ընդհանրացնելով ինձ հետ կատարվածը՝ եկել եմ այն համոզման, որ իմ նկատմամբ սկսված ապօրինի հետապնդման միակ պատճառը այն է, որ ես համարձակություն եմ ցուցաբերել ընդունել Ա. Քոչարյանի հրավերն ու դարձել եմ ռազմական փորձագետ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում: Եթե ես շարունակեի հիշյալ պաշտոնում իմ աշխատանքը, դա դառնալու էր մի շարք գեներալների կարիերայի վերջի սկիզբը: Գտնում եմ, որ իմ գործունեությամբ ես վտանգել եմ վերը նշված հանցավոր խմբի կոռուպցիոն գործարքները՝ կապված ՍՈւ-30 ինքնաթիռների ձեռքբերման ու հետագա շահագործման ընթացքում սպասվելիք եկամուտների հետ և բացահայտել եմ Ապրիլյան քառօրյա պատերազմում մեր երկրին հասցված բարոյական, նյութական, տարածքային ու մարդկային անգին կորուստների հիմնական մեղավորներին։
Հարգելի՛ վարչապետ, ես վստահ եմ, որ Դուք ևս շահագրգռված եք Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտմանն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելով, իսկ մեղավորները, ըստ ձեռք բերված տվյալների, ավելի մոտ են Ձեզ կանգնած, քան դուք կարող եք ենթադրել: Միաժամանակ ցանկանում եմ փաստել, որ Գորիս քաղաքում քարոզարշավի ժամանակ Դուք չապացուցված հայտարարությամբ ոտնահարեցիք իմ անմեղության կանխավարկածի իրավունքը՝ ակամայից ուղղորդելով քննությունը։ Այս պարագայում համոզված եմ, որ ոչ մի քննիչ, նորանշանակ ԱԱԾ տնօրեն կամ դատավոր չի համարձակվի գնալ Ձեր հայտարարությանը դեմ և իրականացնել արդարացի քննություն կամ դատավարություն:
Հարգելի՛ պարոն վարչապետ, կոչ եմ անում Ձեզ սույն քրեական գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ և թույլ չտալ, որ Ձեզ շրջապատող զինվորական վերնախավը հասնի իր գերնպատակին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների տապալմանը: Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ ես դեռևս 2019 թվականի մայիս ամսից մինչև 2020 թվականի փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում ի պաշտոնե ուսումնասիրել, խմբագրել և վերլուծել եմ հազարավոր գաղտնի ու հույժ գաղտնի փաստաթղթեր Ապրիլյան քառoրյա պատերազմի առնչությամբ, քննիչ հանձնաժողովում ունեցել եմ բացառիկ կարևորություն, քանզի հանդիսացել եմ միակ մասնագետը, ուստի կարծում եմ, որ իմ բացակայության պայմաններում հանձնաժողովը չի կարողանա ընդհանրացնել հավաքված և իմ կողմից վերլուծության ենթարկված փաստական տվյալները և հասնել դրանից բխող ճիշտ եզրահանգման: Հայտնելով վերոգրյալը՝ հետևությունները թողնում եմ Ձեզ:
Հարգանքով՝
ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կալանավոր
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի համակարգող փորձագետ
Վ․ Ավետիսյան
03.04.2020թ.
ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում աշխատանքային բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածություններն ու պատերազմի ավարտին ուղղված քայլերը։
Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։
Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։
Շվեդիայի 10 հիվանդանոցի կոյուղաջրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների մնացորդները նպաստում են դեղակայուն բակտերիաների գերակշռմանը։ Գիտնականներն այդ ազդեցությունը հիմնականում կապել են ցիպրոֆլոքսացինի և ցեֆոտաքսիմի հետ։
Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։
Հարավկորեական DAPA գործակալությունը հայտնել է ծովային հետևակի MAH հարվածային ուղղաթիռի մշակման ավարտի մասին։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին՝ սպառազինության, նավերից շահագործման և շրջակա միջավայրի ազդեցության փորձարկումներից հետո։
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները