Ապրիլի 3, 2021, 17:51
Խմբագրություն Hovhannisyan
5 871

Oւkrainan gortsi՞ drets Bayraqtarnere. aviarumbits erexa e zohvel

Ուկրաինական ուժերը Դոնեցկի ուղղությամբ ԱԹՍ են կիրառել, որից արձակված ավիառումբը պայթել է տներից մեկի բակում. 2016թ. ծնված երեխան մահացել է, իսկ 1954թ. ծնված կինը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Հիշեցնենք, որ գերճշգրիտ ավիառումբ կարող են կրել ուկրաինական այս ճակատի սպառազինությունում առկա թուրքական Բայրաքթարները:

Թուրքական Roketsan ընկերության MAM-L ավիառումբ / © Укроборонпром / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Ուկրաինայի զինված ուժերի 59-րդ բրիգադայի զինծառայողները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դեմ սկսել են կիրառել նաև անօդաչու թռչող սարքեր: Հաղորդվում է, որ ԴԺՀ-ի Ալեքսանդրովսկոյե գյուղի ուղղությամբ գործող ԱԹՍ-ից արձակված ավիառումբը պայթել է տներից մեկի բակում. 2016թ. ծնված երեխան մահացել է, իսկ 1954թ. ծնված կինը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց:

Հաղորդվում է, որ ուկրաինական կողմից չճանաչված հանրապետությունների դեմ կիրառվող ականանետային և հրաձգային կրակոցները նախօրեին վերաճել են խոշոր տրամաչափի հրանոթներից արկակոծման: Նշվում է, որ թիրախում են հայտնվում ոչ միայն շփման գծի դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ուշագրավ է, որ վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի ԶՈՒ-երի կողմից կիրառվել է ավիառումբ կրող անօդաչու թռչող սարք: Հայտնի է, որ նման հնարավորություն ունեն ուկրաինական` տվյալ ճակատում տեղակայված ստորաբաժանումների սպառազինությունում առկա են առնվազն 6 միավոր թուրքական Բայրաքթարներ: Ռազմական փորձագետներն արդեն մեծ ուշադրություն են դարձնում կիրառված անօդաչուի տեսակի վրա` համարելով, որ նշված գործողությունը կարող էր իրականացնել միայն հզոր ԱԹՍ-ն:

Bayraktar TB2-ները համարվում են հետախուզահարվածային, որոնք միաժամանակ կարող են իրականացնել և´ հետախուզություն` այդ տվյալները փոխանցելով հարվածային այլ ստորաբաժանումների, և´ իրենց վրա տեղակայված 4 հրթիռներն արձակել թիրախների վրա:

Հավելենք նաև, որ Թուրքիան Ուկրաինայի համար շարունակում է Բայրաքթարներ արտադրել: Դրանք իրենց վրա կարող են կրել լազերային նշանառմամբ UMTAS հակատանկային հրթիռներ, գերճշգրիտ MAM-C և MAM-L ավիառումբեր, որոնք կարող են մինչև 8 կմ հեռավորության վրա խոցել շարժվող և անշարժ թիրախները:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն