Սեպտեմբերի 17, 2021, 21:50
Խմբագրություն Hovhannisyan
380

20-amya hay zinvore krvel e «Goxiati» dem. naxagah Sargsyan

Հանրապետության նախագահը Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովի» բացմանը շուրջ 100 երկրների ներկայացուցիչների պատմել է հայ զինվորների խիզախության, անձնուրացության, Արցախի դեմ պատերազմի, Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված աջակցության մասին:

«Մտքերի գագաթնաժողով» / © Նախագահի աշխատակազմ / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին», ի թիվս շուրջ 100 երկրների ներկայացուցիչների, մասնակցել է նաև Արմեն Սարգսյանը: Հանրապետության նախագահը գագաթնաժողովի բացման հիմնական բանախոսներից էր, և իր ելույթի ժամանակ խոսել է Արցախի դեմ պատերազմի, հայ զինվորների խիզախության մասին:

Արմեն Սարգսյանը ներկաներին պատմել է հայ զինծառայողների անձնուրացության մասին՝ նշելով, որ շատերը զոհվել են անհավասար մարտում՝ կյանքը զոհելով հանուն Արցախի ազատության ու անկախության: Սարգսյանը նշել է, որ 20 տարեկանը չբոլորած հայ զինվորները մարտնչել են իրենց «Գողիաթի» դեմ:

Նախագահի խոսքով՝ 44 օր տևած պատերազմը միայն Ադրբեջանի դեմ չէր,. նրան բացահայտ կերպով աջակցել է Թուրքիան՝ իր անօդաչու սարքերով, տեխնիկայով և այլն:

Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովի մասնակիցներին հրավիրել է այս տարվա հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին» մասնակցելու:

Հավելենք, որ Շամոնիի գագաթնաժողովը յուրօրինակ հարթակ է նոր գաղափարների, նոր նախագծերի փոխանակման համար: Այս անգամ այն նվիրված է եղել ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու խնդիրների շուրջ քննարկումներին, որտեղ խոսվել է համարձակության ու խիզախության մասին:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն