Օգոստոսի 2, 2020, 10:52
Խմբագրություն Hovhannisyan
480

Հայաստանում Covid-19-ով վարակվածության հաստատված նոր դեպքերը 209-ն են

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 5 մարդ, առողջացել են 193-ը: Փաստացի բուժում է ստանում 8318 պացիենտ:

Քաղաքացիները դիմակները հաճախ սխալ են կրում / © ԲԸՏՄ / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Հայաստանում Covid-19-ից մահացածների թիվը հասել է 754-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 80 (տղամարդ), 80 (կին), 80 (տղամարդ), 72 (կին) և 61 (կին) տարեկան։ ԱՆ հաղորդմամբ՝ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վարակվածության հաստատված դեպքերի թիվը Հանրապետությունում հասել է 39050-ի: Առողջացածների ընդհանուր թիվը դարձել է 29750: Նախորդ օրը կատարված թեստերից 836-ն են բացասական եղել, իսկ կատարված թեստերի ընդհանուր թիվը 166701-է:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ փաստացի բուժում է ստանում 8318 պացիենտ: Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացությունների թիվը 228 է:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն