17,538

Վրաց-ադրբեջանական բախումները շարունակվում են. իրավիճակը պայթյունավտանգ է

Ադրբեջանցիները Վրաստանում նույնպես անհանգիստ են. տարածված տեսանյութերում երևում են Դմանիսիում ադրբեջանցիների ու վրացիների միջև տեղի ունեցած զանգվածային բախումները: Մեծ թվով իրավապահներ են կենտրոնացել, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Բախումներ Դմանիսիում
Բախումներ Դմանիսիում / © Civil.ge / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Վրաստանի` ադրբեջանցիներով բնակեցված Դմանիսի քաղաքում (Քվեմո Քարթլի շրջան) նախօրեին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի ադրբեջանցիների և վրացիների միջև: Երկու կողմից մի քանի տասնյակ տուժածների մասին է հաղորդվում:

Բախումներ Վրաստանում / © 1TV

Իրավիճակը Դմանիսիում մինչ օրս շարունակում է լարված մնալ, պարբերաբար անկարգություններ ու բախումներ են գրանցվում: Տեղում կենտրոնացած են մեծ թվով իրավապահներ:

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով` կատարվում են միջադեիպի բոլոր մասնակիցների նույնականացման աշխատանքներ. ձեռնարկվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները:

https://youtu.be/cWSvUkHFw90
Բախումներ Վրաստանում / © 24News.ge

Հաղորդվում է, որ հետաքննություն է իրականացվում խմբակային բռնություն հոդվածով, տարվում են օպերատիվ-հետախուզական և հետաքննական աշխատանքներ:

Վրացական աղբյուրների հաղորդմամբ` ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 30 մարդ, մեծ մազը զինված են եղել փայտե և երկաթե ձողերով: Բախումներին նախորդել է վիճաբանությունը Սվանեթիից Դմանիսի տեղափոխված վրացիների և էթնիկ ադրբեջանցիների միջև:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 9, 14:04
Հ. Թումանյան

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։

Նոյեմբերի 8, 13:08
Հ. Թումանյան

Ավստրալիացի հետազոտողները նեյրացանցերի ուսուցման արդյունքների տարբերությունը կապել են մեկնարկային պայմանների ֆրակտալ կառուցվածքի հետ։ Նրանց փորձերում նույնիսկ գրեթե նույն կարգավորումներով ուսուցանված ցանցերը կարող էին տարբեր պատասխաններ տալ։

Նոյեմբերի 9, 21:04
Հ. Թումանյան

Կլիմայական մոդելների համաձայն՝ այս դարում շոգի որոշ ալիքներ կարող են գերազանցել վերջին տարիների ռեկորդները նույնիսկ ցածր արտանետումների դեպքում։ Բարձր արտանետումների սցենարներում որոշ շրջաններում ծայրահեղ շոգը կարող է ամիսներ տևել։

Նոյեմբերի 4, 14:03
Հ. Թումանյան

Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։

Նոյեմբերի 3, 16:15
Հ. Թումանյան

Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։

Նոյեմբերի 4, 08:05
Հ. Թումանյան

CERN-ի LHCb փորձարարական խումբը ստացել է B⁰ մեզոնի՝ մյուոնի և հակամյուոնի տրոհման վկայություն։ Ըստ Ստանդարտ մոդելի՝ այս պրոցեսը տեղի է ունենում նման մեզոնների մոտավորապես յուրաքանչյուր տասը միլիարդ տրոհումից մեկում։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն