Martunium 4 bnakeli shenq kkarutsvi՝ 132 bnakaranov, Askeranum՝ 9 bnakeli shenq՝ 246 bnakaranov
Շինարարական ընկերությունների, շինանյութի, եվրոպատուհանների ու դռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համապատասխան իրավական աշխատանքներ են տարվել, և պատրաստ են շինարարական աշխատանքները մեկնարկելու:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հիմնադրամի կողմից Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերում նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերը:
Մասնավորապես՝ նշվել է, որ Ասկերանում կառուցվելու է 9 բնակելի շենք՝ 246 բնակարանով, Մարտունիում՝ 4 բնակելի շենք՝ 132 բնակարանով: Արարատ Խլղաթյանի խոսքով՝ առաջիկա օրերին ներկայացվելու է Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում նախատեսվող բնակարանաշինության ծավալը:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է քաղաքաշինության նախարարության հետ իրականացվող վնասների գնահատման, վերականգնողական աշխատանքներում ակտիվ մասնակցությունը, ապրանքանյութական մասով աջակցությունը, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրման պատրաստակամությունը:
Արցախի քաղաքաշինության նախարարը հավաստիացրել է, որ շինարարական ընկերությունների, շինանյութի, եվրոպատուհանների ու դռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համապատասխան իրավական աշխատանքներ են տարվել, և պատրաստ են շինարարական աշխատանքները մեկնարկելու:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Verjin meknabanutyunnere