Ապրիլի 30, 2020, 20:22
Խմբագրություն Hovhannisyan
279

Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ռուսաստանի Դաշնության վարչապետն ինքնամեկուսացել է:

Միխայիլ Միշուստին / © medialeaks.ru / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ Covid-19 կորոնավիրուս է հայտնաբերվել: Միշուստինը Վլադիմիր Պուտինին զեկուցել ու հաղորդել է, որ ինքնամեկուսանում է: Հիվանդության ընթացքում վարչապետի լիազորությունները կիրականացնի փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

Պուտինը Միշուստինին առողջություն է մաղթել և հայտարարել, որ տնտեսական աջակցության վերաբերյալ վերջնական որոշումներն առանց վարչապետի չեն կայացվելու:

ՌԴ նախագահը Միշուստինին խնդրել է զանգահարել նաև հիվանդանոցից:

Միշուստինն իր հիվանդության ֆոնին ռուսաստանցիներին կոչ է արել առավելագույնս լուրջ վերաբերվել վարակին և մնալ տանը:

Ապրիլի 30-ին Միշուստինը մասնակցել է կառավարության առցանց նիստին:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն