Սեպտեմբերի 10, 2021, 00:17
Խմբագրություն Hovhannisyan
1 247

Արցախի դեմ պատերազմը կազմակերպած գեներալը Բաքվում Թուրքիայի ներկայացուցիչ է նշանակվել

Բաքվում թուրքական հրամանատարության հատուկ խումբ է ստեղծվել, որը ներկայացնելու է Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանում: Ղեկավար է նշանակվել Բախտիյար Էրսայը, ով Արցախի դեմ պատերազմի ժամանակ գլխավորել է ադրբեջանական բանակի գլխավոր շտաբը:

Բախտիյար Էրսայ / © AA / Автор: неизвестен, фото предоставлено пользователем

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ` Բաքվում թուրքական հրամանատարության հատուկ խումբ է ստեղծվել, որը ներկայացնելու է Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանում:

Հատուկ խմբի ղեկավար է նշանակվել Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման ղեկավար գեներալ Բախտիյար Էրսայը: Թուրքական հրամանատարությունում են նաև գեներալներ Աբդուլլահ Գաթըրջըն, Էնդեր Գյուները (շտաբի պետն է լինելու), Զաքարիյա Յալչընը (Բաքվում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդ):

Բախտիյար Էրսայը հայտնի է որպես 2020թ. աշնանն Արցախի դեմ պատերազմի կազմակերպիչներից մեկը: Որոշ տեղեկությունների համաձայն` Էրսայը պատերազմի ժամանակ անձամբ է ղեկավարել Ադրբեջանի գլխավոր շտաբը: Նաև նշվում է, որ Անկարան այդ ժամանակ չէր վստահում ադրբեջանցի գեներալներին` նրանց կասկածելով Մոսկվայի հետ համագործակցության մեջ:

Нашли опечатку? Выделите фрагмент и нажмите Ctrl + Enter.
Подписывайтесь на нас в Telegram, Яндекс.Новостях и VK
[miniorange_social_login]

Комментарии

Написать комментарий