Mixayel Shumaxere gitaktsutyan e ekel
«Ֆորմուլա 1»-ի չեմպիոնը 2013 թվականից գտնվում էր կոմայի մեջ: Փարիզի հիվանդանոցում Շումախերի սրտի հյուսվածքներում ցողունային բջիջներ են տեղադրել:
Փարիզի հիվանդանոցի Սրտաբանական բաժանմունքի աշխատակիցները հաղորդել են, որ «Ֆորմուլա 1»-ի յոթնակի չեմպիոն Միխայել Շումախերը գիտակցության է եկել:
Սեպտեմբերի 9-ին ֆրանսիական մամուլը հաղորդել էր, որ Շումախերը տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկի Սրտաբանական բաժանմունք: Նշվել էր, որ տեղափոխման ժամանակ մարզիկի դեմքն ու մարմինը փակ են եղել: Բժիշկների խոսքով՝ գերմանացի մարզիկին սպասվում է սրտի ծանր վիրահատություն. նրա սրտի հյուսվածքներում տեղադրվելու են ցողունային բջիջներ: Հաղորդվում էր, որ գործընթացը ղեկավարելու է սրտավիրաբույժ պրոֆեսոր Ֆիլիպ Մենաշեն:
Շումախերը դեռևս 2013թ. Ալպերում դահուկավազքի ժամանակ ստացած գանգուղեղային ցնցումից հետո շարունակում է վերականգնումը: Վնասվածքի հետևանքով մարզիկն ընկել էր կոմայի մեջ՝ այդ վիճակում մնալով արդեն 6 տարի:

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.
Понятно
Что-то в вашем комментарии показалось подозрительным, поэтому перед публикацией он пройдет модерацию.
Понятно
Из-за нарушений правил сайта на ваш аккаунт были наложены ограничения. Если это ошибка, напишите нам.
Понятно
Наши фильтры обнаружили в ваших действиях признаки накрутки. Отдохните немного и вернитесь к нам позже.
Понятно
Последние комментарии