Մայիսի 1, 2021, 15:04
Խմբագրություն Hovhannisyan
264

Վրաստանն այդպես էլ չի թույլատրել զրահաբաճկոնների տեղափոխումը Հայաստան

Հաղորդվում է, որ շուրջ մեկ ամիս ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում պահելուց հետո վրացական կողմն այդպես էլ չի թույլատրել բեռնատարներին ուղևորվել դեպի Հայաստան: Դրանք, ի վերջո, վերադարձվել են Ռուսաստան:

Վերին Լարսի անցակետ / © v-georgia / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Վրաց սահմանապահներն այդպես էլ չեն թույլատրել Ռուսաստանից շուրջ 4 հազար զրահաբաճկոնների տեղափոխումը Հայաստանը: Հաղորդվում է, որ բեռը հարկադրված վերադարձվել է Ռուսաստան:

Բեռնատարների վարորդները հայտնել են, որ Վերին Լարսի անցակետում վրաց սահմանապահները դեռևս մարտի 28-ին վերցրել են իրենց և տեղափոխվող բեռների բոլոր փաստաթղթերը: Որպես պատճառաբանություն է նշվել այն, որ բեռը համարվում է «հատուկ նշանակության ապրանք», որն անցկացնելու համար անհրաժեշտ է երկրի Պաշտպանության նախարարության թույլտվությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանից դեպի Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարներ շուրջ մեկ ամիս գտնվել են Վերին Լարսի անցակետի հատվածում` ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն